Հետևեք մեզ Twitter-ում

  

Wednesday, July 28, 2010

Ցենզուրա «չինական ձևով» Կոմսոմոլսկ-Ամուրի-վրա քաղաքում

Կոմսոմոլսկ-Ամուրի-վրայի կենտրոնական շրջանային դատարանը որոշել է չինական կոլլեգաների փորձը կիրառել ու պարտադրել տեղական РА РТС «Роснет» պրովայդերին սահմանափակել բաժանորդների մուտքը հինգ կայքերի նկատմամբ. youtube.com, web.archive.org, lib.rus.ec, thelib.ru и zhurnal.ru:
Հայցով դատարան է դիմել քաղաքի դատախազ Վլադիմիր Պախոմովը: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ տեղական մարմինների ստուգման արդյունքում այդ կայքերում հայտնաբերվել են էքստրեմիստական նյութեր, ավելի կոնկրետ. http://lib.rus.ec, zhurnal.ru, thelib.ru ու web.archive.org կայքերում՝ Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» («Իմ Պայքարը») գիրքը: Նշենք, որ դրանցից վերջինը նունիսկ գրադարան չի, այլ պարզապես «ժամանակի մեքենա», որը պահպանում է ինդեքսավորված կայքերի պարունակությունը, ինչպիսին այն կար տարբեր տարիներին:
Դատախազի մոտ դժգոհություն է առաջացրել նաև տեսահոլովակների խոշորագույն շտեմարան youtube.com-ը: Այստեղ գտել են «Russia for Russians» տեսահոլովակը, որը, ինչպես և գիրքը, պաշտոնապես ճանաչվել է էքստրեմիստական նյութ: Տեքստերի ու տեսահոլովակների հասանելիությունը սահմանափակելու նպատակով պահանջ է ներկայացվել բաժանորդների համար արգելափակել վերոհիշյալ կայքերի IP-հասցեները:
Դատարանը բավարարել է հայցը:
Թեմա ու քննարկում ֆորումում՝ այստեղ:

Tuesday, July 27, 2010

StarCraft II: Wings of Liberty

Այո-այո, տասներկու տարի անհամբեր սպասումից հետո այս պատմական օրը՝ 2010 թ. հուլիսի 27-ին թողարկվեց StarCraft ստրատեգիկ խաղի երկրորդ մասը հանդիսացող եռագրության խաղերից առաջինը. StarCraft II Wings of Liberty: Եթե դուք կարծում եք, թե ձեզ փորձում են մի խաղ կոխացնել երեք խաղի գնով, ապա չարաչար սխալվում եք. բացի նրանից, որ Wings of Liberty-ն մուլտիփլեեր ռեժիմում ապահովում է խաղ երեք ռասսաներով էլ, այն արդեն 7 գիգաբայթ է կշռում (բա որ կինեմատիկ-տեսահոլովակների քանակը տեսնեք):
Այլ կերպ ասած՝ մի այլ կարգի ծիծիկ խաղ են պատրաստել:
Քննարկում ու նորություններ՝ ֆորումում:

Monday, July 26, 2010

Լեկցիա ֆորումի շրջանակներում:

Այսօր Twisted Perception ֆորումի անդամների համար լեկցիայի ընթերցանություն կազմակերպվեց: Կարդում էինք ես ու Լևոնը (Azi Dahaka): Հետո որոշվեց, որ լեկցիաներ կարդալը լավ միտք է ու ամեն մարդ էլ կարող է նյութ պատրաստել ու ընթերցանություն կազմակերպել:
Այստեղ կտեղադրվեն Twisted Perception ֆորումի սահմաններում թեմայի վերնագրում նշված ոլորտների՝ օկուլտային Արվեստ, փիլիսոփայության ու մոգության շուրջ լեկցիաները, եթե տեքստը հասանելի է: Նշեմ, որ լեկցիաները չեն սահմանափակվում այս թեմաներով, ու եթե ինչ-որ մեկը ինչ-որ թեմայով կցանկանա լեկցիա կարդալ, թող կապվի իմ հետ, ես կօգնեմ դա կազմակերպել:

Saturday, July 24, 2010

Metropolis


Վերնագիր. メトロポリス/Metropolis/Մետրոպոլիս
Ռեժիսոր. Ռինտարո
Սցենարիստ. Կացուշիրո Օտոմո
Կոմպոզիտոր. Տոսիյուկի Հոնդա
Նկարիչ. Հիտոսի Յամագուչի

«Metropolis»-ը անտիուտոպիա-անիմե է՝ նկարահանված 1927 թվականի նույնանուն գերմանական էքսպրեսիոնիստական ֆիլմի ու 1949 թվականի Օսամու Տոձուկիի մանգայի հիման վրա: Ֆիլմը թողարկվել է 2001 թվականին:
Ֆիլմի երաժշտությունը Նոր Օռլեանյան ջազի ոճով է գրված, ամերիկյան Մեծ դեպրեսսիայի հետ զուգահեռները բավականին շատ են: Սցենարը գրել է «Akira» անիմեի ստեղծող Կացուշիրո Օտոմոն, իսկ ռեժիսորը Շիգեյուկի «Ռինտարո» Հայաշին է՝ ստաժով անիմե-ռեժիսոր, որի նկարահանած աշխատանքներից է «Final Fantasy: Legend of the Crystals»-ը:
«Metropolis»-ն ինձ դուր է գալիս նկարների յուրօրինակությամբ, ռետրո-ոճով, իսկապես գեղեցիկ սցենարով ու իսկապես ցնցող, թեկուզ մի փոքր կանխատեսելի ավարտով: Շատ չփիլիսոփայեմ, լավ կլիներ ֆիլմը դիտած մյուս մարդկանց կարծիքն էլ լսել: Ցանկացած դեպքում՝ խորհուրդ եմ տալիս բոլորին: Միայն թե զգուշացնեմ՝ բավականին դաժան ֆիլմ է:
Տեղեկություն, քննարկում, սփոյլերներ ու թրեյլերներ՝ ֆորումում:

Friday, July 2, 2010

Մահն ացտեկների հավատալիքներում


(Աջ կողմում՝ Միկտլանտեկուտլի աստծո կավե արձան, գտնվել է Տենոչտիտլանի Մեծ տաճարի «Արծիվների Տան» պեղումների ժամանակ)
Ացտեկների հավատալիքներում նույնպես գոյություն ունի մեռելների աշխարհ՝ տեղ, որտեղ բնակվում են մահացած մարդիկ: Այն կոչվում է Միկտլան՝ ստորերկրյա աշխարհի իններորդ, ստորին մակարդակը, որտեղ իշխում են Միկտլանտեկուտլի ([miktɬaːnˈtekʷtɬi]) ու Միկտեյկասսիվաալ աստվածությունները՝ մահվան տիրակալն ու տիրուհին:
«Միկտլանտեկուտլի» թարգմանաբար նշանակում է հենց «Միկտլանի տիրակալ»: Նրան պատկերում էին մարդկային ոսկորներով ծածկված մարմնով: