Առանց մեկնաբանությունների: Ափսոս, որ չի նախատեսվում մասսայական արտադրության մեջ մտցնել:
"Бесконечно искаженное восприятие: отсюда, собственно, и название форума Twisted Perception".
Б. И. Погосян, "Ножницы Мойр"
Showing posts with label Նորություններ. Show all posts
Showing posts with label Նորություններ. Show all posts
Monday, October 4, 2010
Mozilla Seabird. կոնցեպտուալ բջջային հեռախոս Open Web-ի համար
Պիտակներ
Բջջային,
Ինտերնետ,
Հետաքրքրաշարժ,
Նորություններ,
Սարքավորումներ
Wednesday, September 29, 2010
Վիրուսային ահազանգ. համակարգչային վիրուսը լցնում է կոշտ սկավառակը
Այսօր ինձ խնդրեցին օգնել մի վիրուսի հարցում, որը շատ արագ լցնում է համակարգչի կոշտ սկավառակը: Համակարգիչները դիտելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, բայց ինտերնետով փնտրելը հաստատեց, որ շատ մարդիկ են ունենում նույն խնդիրը: Ավելի ուշադրություն զննումը ցույց տվեց, որ բողոքողներից ոմանք ունեին այլ, ոչ վիրուսային խնդիրներ:
Ինձ դիմողի մոտ հավանաբար իսկապես վիրուս է, քանի որ այն միաժամանակ արտահայտվել է նույն ցանցի բոլոր համակարգիչների վրա, գործում է նույն կերպ ու ժամանակի ընթացքում:
Եթե ունեք նույն խնդիրը, կամ գիտեք լուծումը, կխնդրեի կապվել իմ հետ կամ գրել այստեղ:
Հնարավորինս շուտ կտեղադրեմ լուծումներ, թարմացումներ իրավիճակի շուրջ: Քննարկում ֆորումում՝ այստեղ:
Պիտակներ
Անվտանգություն,
Նորություններ,
Վիրուս
Wednesday, September 15, 2010
Նոր Twitter
Դիմավորեք. Թվիթթերը նորանում է՝ ավելացնելով մի շարք նոր հնարավորություններ, նոր ինտերֆեյս և այլն: Եթե վախենում ես, թե Թվիթթերը պատրաստվում է նմանվել Ֆեյսբուքին, ապա սխալվում ես: Ինչևէ, տես ինքդ:
Պիտակներ
Twitter,
Թարմացումներ,
Նորություններ,
Սոցիալական Ցանցեր
Tuesday, September 7, 2010
HTML5-նվագարկիչ YouTube-ում
Դեռ որոշ ժամանակ առաջ ես ֆորումում գրել էի Safari-ի YouTube5 լրացման մասին, որը հնարավորություն էր տալիս YouTube-ի տեսահոլովակների ֆլեշ-նվագարկիչները փոխարինել HTML5-նվագարկչով (ինչն օգնում է խնայել համակարգչի ռեսուրսները), ինչպես նաև լրացման թերությունների մասին (մի էջի վրա ներդրված բոլոր տեսահոլովակները միաժամանակ սկսում էին բեռնվել, հենց էջը բացվում էր և այլն):
Այժմ YouTube-ը, իհարկե, beta-ի տեսքով, բայց հնարավորություն է տալիս էջերում ներդնել HTML5-նվագարկիչներ.
Այս պահի դրությամբ HTML5-նվագարկիչների աշխատանքն ապահովում են հետևյալ բրոուզերները.
- Apple Safari (4-րդ տարբերակ և ավելի բարձր)
- Mozilla Firefox 4 (դեռևս բետա)
- Google Chrome
- Opera (տարբերակ 10.6 և ավելի բարձր)
- Microsoft Internet Explorer (Platform Preview 4)
- Microsoft Internet Explorer 6/7/8 (եթե տեղադրված է Google Chrome Frame)
Եթե ձեր բրոուզերը HTML5-նվագարկիչների աշխատանք չի ապահովում, ապա տեսահոլովակը կցուցադրվի ֆլեշ-նվագարկչով:
Պիտակներ
Ինտերնետ,
Ծրագրային Ապահովում,
Նորություններ
Monday, September 6, 2010
Enclave Advanced Power Armor)))
Եթե դուք չեք հասկանում, թե այս նկարն ինչ է նշանակում, ապա պետք էլ չի))) իսկ եթե հասկանում եք, ապա ցնծացեք)))
Պիտակներ
Համակարգչային խաղեր,
Նորություններ
Monday, August 30, 2010
Blog Day Armenia '2010
Գիտե՞ք՝ վաղն (օգոստոսի 31-ը) ինչ օր է. այո-այո, Բլոգի միջազգային օրը: Իսկ ի՞նչ ենք անում Բլոգի միջազգային օրը:
- Գտնում ենք հինգ նոր հետաքրքիր բլոգներ
- Տեղեկացնում եք նրանց հեղինակներին, որ պատրաստվում եք գրել իրենց բլոգի մասին
- Ձեր բլոգում մեկնաբանություններ եք գրում այդ բլոգերի մասին, չեք մոռանում նշել հղումները
- Հրատարակում եք ձեր մեկնաբանությունները 2010 թվականի օգոստոսի 31-ին՝ բլոգներում կիրառելով ArmBlogDay2010 պիտակը, միկրոբլոգինգի համակարգերում (Twitter, Armenix)` #ArmBlogDay հեշ-թեգը
Կարծես թե ոչ մի բարդ բան չկա, չէ՞:) Ես ինքս, բացի հինգ պեղած բլոգներից, կգրեմ ևս հինգ բլոգների մասին, որոնց հեղինակներն առաջինը կպատասխանեն BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջում իմ տեղադրած հայտարարությանը:
Էլի՞ ինչ-որ բան: Կարող ես Like անել BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջը, կամ կիսվել այս նորությամբ քո բլոգում/միկրոբլոգինգային համակարգում:
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ,
Նորություններ
Thursday, August 26, 2010
Digg համակարգից օգտվողների համար
Digg համակարգից օգտվող ընթերցողները կարող են ինձ գտնել իմ էջում, որին կցված են թե՛ իմ անձնական բլոգը, թե՛ Twisted Perception ֆորումի բլոգը: Բացի դրանից, առանձին գրառման դիտման ռեժիմում ամեն գրառման վերնագրի մոտ կտեսնեք Digg-ում էջանշելու կոճակ:
Իհարկե, կոճակն ավելացնելու նախնական գաղափարին հաջորդեցին մի քանի տասնյակ «հավես չկա»-ներ ու «լավ էլի, հիմա էլի պիտի բլոգի CSS-ներն ու HTML-ները բզբզեմ»-ներ, բայց բլոգը տեխնիկապես էքսպերիմենտալ ու առաջադեմ պահելու միտքն ավելի ուժեղ դուրս եկավ: Ի՞նչ կարծիքի եք: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին:
P.S. նշեմ, որ Digg-ի կոճակի այսպիսի տեղակայման գաղափարն ու տեխնոլոգիան ամբողջությամբ սեփական քրտինքի արդյունք է. եթե հետաքրքիր է, կարող եմ տեղադրել որպես ուսուցողական նյութ:
Պիտակներ
Blogspot,
Digg,
Ադմինիստրացիա,
Թարմացումներ,
Նորություններ
Tuesday, August 24, 2010
Blizzard-ը սկսում է աշխատանքը StarCraft II: Heart of the Swarm-ի վրա
Տաք-տաք նորություններ.
StarCraft II: Wings of Liberty-ն արդեն խանութներում, MTV Multiplayer Blog-ի Ռաս Ֆրուշտիքը որոշեց, որ կատարյալ ժամանակն է «տժժացնել» Blizzard-ին եռագրության երկրորդ խաղի՝ StarCraft II: Heart of the Swarm-ի կարգավիճակի կապակցությամբ:
Blizzard-ի Ռոբ Պարդոյի հետ զրուցելիս, Ֆրուշտիքը տվեց կարևոր մի հարց (որի պատասխանն անձամբ իմ համար ի սկզբանե պարզ էր). Heart of the Swarm-ը սի՞քուել է լինելու, թե՞ լրացում: Փաստորեն, թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Պիտակներ
StarCraft 2,
Համակարգչային խաղեր,
Նորություններ
Wednesday, July 28, 2010
Ցենզուրա «չինական ձևով» Կոմսոմոլսկ-Ամուրի-վրա քաղաքում
Կոմսոմոլսկ-Ամուրի-վրայի կենտրոնական շրջանային դատարանը որոշել է չինական կոլլեգաների փորձը կիրառել ու պարտադրել տեղական РА РТС «Роснет» պրովայդերին սահմանափակել բաժանորդների մուտքը հինգ կայքերի նկատմամբ. youtube.com, web.archive.org, lib.rus.ec, thelib.ru и zhurnal.ru:
Հայցով դատարան է դիմել քաղաքի դատախազ Վլադիմիր Պախոմովը: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ տեղական մարմինների ստուգման արդյունքում այդ կայքերում հայտնաբերվել են էքստրեմիստական նյութեր, ավելի կոնկրետ. http://lib.rus.ec, zhurnal.ru, thelib.ru ու web.archive.org կայքերում՝ Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» («Իմ Պայքարը») գիրքը: Նշենք, որ դրանցից վերջինը նունիսկ գրադարան չի, այլ պարզապես «ժամանակի մեքենա», որը պահպանում է ինդեքսավորված կայքերի պարունակությունը, ինչպիսին այն կար տարբեր տարիներին:
Դատախազի մոտ դժգոհություն է առաջացրել նաև տեսահոլովակների խոշորագույն շտեմարան youtube.com-ը: Այստեղ գտել են «Russia for Russians» տեսահոլովակը, որը, ինչպես և գիրքը, պաշտոնապես ճանաչվել է էքստրեմիստական նյութ: Տեքստերի ու տեսահոլովակների հասանելիությունը սահմանափակելու նպատակով պահանջ է ներկայացվել բաժանորդների համար արգելափակել վերոհիշյալ կայքերի IP-հասցեները:
Դատարանը բավարարել է հայցը:
Թեմա ու քննարկում ֆորումում՝ այստեղ:
Պիտակներ
YouTube,
Ինտերնետ,
Նորություններ,
Ցենզուրա
Tuesday, July 27, 2010
StarCraft II: Wings of Liberty
Այո-այո, տասներկու տարի անհամբեր սպասումից հետո այս պատմական օրը՝ 2010 թ. հուլիսի 27-ին թողարկվեց StarCraft ստրատեգիկ խաղի երկրորդ մասը հանդիսացող եռագրության խաղերից առաջինը. StarCraft II Wings of Liberty: Եթե դուք կարծում եք, թե ձեզ փորձում են մի խաղ կոխացնել երեք խաղի գնով, ապա չարաչար սխալվում եք. բացի նրանից, որ Wings of Liberty-ն մուլտիփլեեր ռեժիմում ապահովում է խաղ երեք ռասսաներով էլ, այն արդեն 7 գիգաբայթ է կշռում (բա որ կինեմատիկ-տեսահոլովակների քանակը տեսնեք):
Այլ կերպ ասած՝ մի այլ կարգի ծիծիկ խաղ են պատրաստել:
Քննարկում ու նորություններ՝ ֆորումում:
Պիտակներ
StarCraft 2,
Համակարգչային խաղեր,
Նորություններ
Monday, July 26, 2010
Լեկցիա ֆորումի շրջանակներում:
Այսօր Twisted Perception ֆորումի անդամների համար լեկցիայի ընթերցանություն կազմակերպվեց: Կարդում էինք ես ու Լևոնը (Azi Dahaka): Հետո որոշվեց, որ լեկցիաներ կարդալը լավ միտք է ու ամեն մարդ էլ կարող է նյութ պատրաստել ու ընթերցանություն կազմակերպել:
Այստեղ կտեղադրվեն Twisted Perception ֆորումի սահմաններում թեմայի վերնագրում նշված ոլորտների՝ օկուլտային Արվեստ, փիլիսոփայության ու մոգության շուրջ լեկցիաները, եթե տեքստը հասանելի է: Նշեմ, որ լեկցիաները չեն սահմանափակվում այս թեմաներով, ու եթե ինչ-որ մեկը ինչ-որ թեմայով կցանկանա լեկցիա կարդալ, թող կապվի իմ հետ, ես կօգնեմ դա կազմակերպել:
Այստեղ կտեղադրվեն Twisted Perception ֆորումի սահմաններում թեմայի վերնագրում նշված ոլորտների՝ օկուլտային Արվեստ, փիլիսոփայության ու մոգության շուրջ լեկցիաները, եթե տեքստը հասանելի է: Նշեմ, որ լեկցիաները չեն սահմանափակվում այս թեմաներով, ու եթե ինչ-որ մեկը ինչ-որ թեմայով կցանկանա լեկցիա կարդալ, թող կապվի իմ հետ, ես կօգնեմ դա կազմակերպել:
Պիտակներ
Լեկցիաներ,
Հանդիպումներ,
Նորություններ
Wednesday, June 30, 2010
Google Me. փնտրողական համակարգերի մեգահսկան պատերա՞զմ է հայտարարում Facebook-ին
(Braveheart-ի այս կադրին նմանեցնելու գաղափարը մի հոդվածից եմ ցրել, բայց հղումը կորցրել եմ)
Երբ Digg էջանշման համակարգի հիմնադիր Քեվին Ռոուզի թվիթթերում հայտնվեց ու հանելուկային կերպով անհետացավ մոտակա ժամանակներս Google-ի կողմից Facebook-ի մրցակից թողարկելու մասին թվիթը (Ռոուզը հետագայում նշել է, որ իրեն խնդրել են հանել թվիթը), այն բազմաթիվ բամբասանքների տեղիք տվեց: Եվ ահա՝ Facebook սոցիալական ցանցի տեխնիկական մասի նախկին ղեկավար Ադամ Դ'Անջելոն հաստատում է Quora կայքի իր բլոգային գրառման մեջ. Google-ը իսկապես աշխատում է Facebook-ի "Google Me" կոչվող մրցակցի ստեղծման ուղղությամբ: Նա նշում է «խիստ հավաստի աղբյուրից ստացած» իր ինֆորմացիան նոր ցանցի մասին.
Երբ Digg էջանշման համակարգի հիմնադիր Քեվին Ռոուզի թվիթթերում հայտնվեց ու հանելուկային կերպով անհետացավ մոտակա ժամանակներս Google-ի կողմից Facebook-ի մրցակից թողարկելու մասին թվիթը (Ռոուզը հետագայում նշել է, որ իրեն խնդրել են հանել թվիթը), այն բազմաթիվ բամբասանքների տեղիք տվեց: Եվ ահա՝ Facebook սոցիալական ցանցի տեխնիկական մասի նախկին ղեկավար Ադամ Դ'Անջելոն հաստատում է Quora կայքի իր բլոգային գրառման մեջ. Google-ը իսկապես աշխատում է Facebook-ի "Google Me" կոչվող մրցակցի ստեղծման ուղղությամբ: Նա նշում է «խիստ հավաստի աղբյուրից ստացած» իր ինֆորմացիան նոր ցանցի մասին.
Պիտակներ
Facebook,
Google,
Ինտերնետ,
Նորություններ
Ֆորումի բլոգի նոր դիզայնի մասին
Ֆորումի բլոգը վերջնականապես վերադիզայնված է
: Շնորհակալություն ֆորումի անդամներին ընթացքում օգտակար խորհուրդներ և ցուցումներ տալու համար: Մասնավորապես.
Freya
SSS
Azi Dahaka
AnnRobinWells
Ապրեք, երեխեք:
Բլոգի աշխատանքին վերաբերվող հարցեր, նկատողություններ ու առաջարկներ կարող եք տալ այստեղ:

Freya
SSS
Azi Dahaka
AnnRobinWells
Ապրեք, երեխեք:
Բլոգի աշխատանքին վերաբերվող հարցեր, նկատողություններ ու առաջարկներ կարող եք տալ այստեղ:
Պիտակներ
Blogspot,
Facebook,
Ադմինիստրացիա,
Թարմացումներ,
Նորություններ
Saturday, June 19, 2010
Flock-ը փոխում է պլատֆորմը
«Բրոուզերային նորություններ» թեմայից
Տարբեր մրցանակներ շահած Flock բրոուզերը, որը մինչ այժմ թողարկվում էր Mozilla Firefox-ի պլատֆորմի վրա, տեղափոխվում է Google-ի ներմուծած Chromium բաց պլատֆորմի: Այն նաև ավելի պարզ է դառնում՝ բազմաթիվ ծառայություններից, որոնք ապահովում էր Flock-ի նախորդ տարբերակը, մնում են Facebook-ի ու Twitter-ի ընդլայնված ապահովումը: Իսկ ես այնքան էի սիրում նրա բլոգ-խմբագրիչը:
Արդյո՞ք սա չի նշանակում ծանր օրեր Mozilla-ի համար: Բավականին տհաճ կլիներ կորցնել ինտերնետի ամենահեղինակավոր ու ամենաընդլայնելի բրոուզերներից մեկը:
Տարբեր մրցանակներ շահած Flock բրոուզերը, որը մինչ այժմ թողարկվում էր Mozilla Firefox-ի պլատֆորմի վրա, տեղափոխվում է Google-ի ներմուծած Chromium բաց պլատֆորմի: Այն նաև ավելի պարզ է դառնում՝ բազմաթիվ ծառայություններից, որոնք ապահովում էր Flock-ի նախորդ տարբերակը, մնում են Facebook-ի ու Twitter-ի ընդլայնված ապահովումը: Իսկ ես այնքան էի սիրում նրա բլոգ-խմբագրիչը:
Արդյո՞ք սա չի նշանակում ծանր օրեր Mozilla-ի համար: Բավականին տհաճ կլիներ կորցնել ինտերնետի ամենահեղինակավոր ու ամենաընդլայնելի բրոուզերներից մեկը:
- Flock բրոուզերի պաշտոնական կայքը http://flock.com/
- Նոր բետա-տարբերակի կայքը http://beta.flock.com/
Պիտակներ
Chrome,
Flock,
Mozilla,
Ինտերնետ,
Նորություններ,
Սոցիալական Ցանցեր
Pioner One
Երկնային օբյեկտը ռադիացիա է տարածում Հյուսիսային Ամերիկայի վրա: Վախենալով տեռորիզմից, ԱՄՆ Հայրենիքի Անվտանգության գործակալներ են ուղարկվել, որ հետաքննեն ու սահմանափակեն վնասը: Այն, ինչ նրանք կհայտնաբերեն, ազդեցություն կունենա ողջ աշխարհի վրա:
Pioneer One-ը գիտաֆանտաստիկ սերիալ է, որը տարածվում է անվճար՝ տորրենտների միջոցով: Ֆինանսավորումն իրականացվում է դիտողների նվիրատվությունների միջոցով:
Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում կամ այստեղ: Առաջին էպիզոդի տորրենտը՝ այստեղ (HD720P/XviD):
Եթե նախագիծը հաջողվի, սա կարող է նոր շրջան նշանակել անկախ կինոյի համար. երբ այն կդադարի լինել փոքրաբյուջե:
Սերիալը կարող եք քննարկել այստեղ (իհարկե, եթե ֆորումի գրանցված անդամներ եք):
Պիտակներ
Ինտերնետ,
Նորություններ,
Ֆիլմեր
Monday, June 7, 2010
Նշանակումներ
Velvet Bride` ադմինիստրացիոն խորհրդի անդամ, համաադմինիստրատոր
kyahi Թատրոն բաժնի մոդերատոր
Շնորհավորում եմ վերոհիշյալ անդամներին նշանակման առթիվ ու սպասում եմ պատասխանատու, պարտաճանաչ ու օբյեկտիվ ստրկություն, թու, օդմինություն ու մոդերություն
:
Հարգանքներով՝
Օդմին:
kyahi Թատրոն բաժնի մոդերատոր
Շնորհավորում եմ վերոհիշյալ անդամներին նշանակման առթիվ ու սպասում եմ պատասխանատու, պարտաճանաչ ու օբյեկտիվ ստրկություն, թու, օդմինություն ու մոդերություն

Հարգանքներով՝
Օդմին:
Պիտակներ
Ադմինիստրացիա,
Նորություններ
Monday, March 22, 2010
Պրոֆիլակտիկա, մաս 2
Ֆորումը թարմացվել է մինչև 3.07 տարբերակ ու գրեթե պատրաստ է օգտագործման: Դեռ պետք է լուծել լոգոյի ու նոր թեմա-նոր գրառում սեղմակների արտապատկերման հարցը: Ներողություն եմ խնդրում (ինձանից ոչ մի կերպ չկախված) ուշացման համար:
Առավել մանրամասն թարմացումներին կարող եք հետևել մեր թվիթթերում:
Առավել մանրամասն թարմացումներին կարող եք հետևել մեր թվիթթերում:
Պիտակներ
Ադմինիստրացիա,
Նորություններ
Subscribe to:
Posts (Atom)