Հետևեք մեզ Twitter-ում

  

Wednesday, June 30, 2010

Ֆորումի բլոգի նոր դիզայնի մասին

Ֆորումի բլոգը վերջնականապես վերադիզայնված է :? : Շնորհակալություն ֆորումի անդամներին ընթացքում օգտակար խորհուրդներ և ցուցումներ տալու համար: Մասնավորապես.
Freya
SSS
Azi Dahaka
AnnRobinWells

Ապրեք, երեխեք:
Բլոգի աշխատանքին վերաբերվող հարցեր, նկատողություններ ու առաջարկներ կարող եք տալ այստեղ:


Փորձեմ համառոտ ներկայացնել, թե ինչ է փոխվել, բացի դիզայնից.
  • Բլոգը կցելի է Ֆեյսբուքին: Այսինքն, եթե ունեք Ֆեյսբուքի գրանցում, ապա սեղմելով բլոգի աջ կողմի «Login» կոճակը կկարողանաք մեկնաբանություններ թողնել բլոգում, like կամ share անել գրառումները, և այլն:
  • Blogger համակարգն այժմ հնարավորություն է տալիս share անել գրառումները Blogger, Twitter, Facebook ու Google Buzz համակարգերում: Ամեն գրառման տակ կնկատեք դրա համար նախատեսված հատված, համապատասխան համակարգերի պատկերակներով:
  • SSS-ի առաջարկով բլոգի վերևում ավելացվել է հարմար նավիգացիոն տող, որը հնարավորություն է տալիս արագ անցում կատարել բլոգի գլխավոր էջ, նորությունների բաժին, ֆորում, Անգրագիտարան ու «Մեր Մասին» էջ (վերջինը դեռ դատարկ է, բայց խոստանում եմ լրացնել մոտակա օրերս :? ):
Բլոգում կիրառված միջոցները սեփական բլոգում կամ կայքում օգտագործելու հետ կապված օգնություն պետք լինելու դեպքում անձնական հաղորդագրություն կամ մեյլ ուղարկեք, խոստանում եմ օգնել: