Հետևեք մեզ Twitter-ում

  

Showing posts with label Digg. Show all posts
Showing posts with label Digg. Show all posts

Thursday, August 26, 2010

Digg համակարգից օգտվողների համար

Digg համակարգից օգտվող ընթերցողները կարող են ինձ գտնել իմ էջում, որին կցված են թե՛ իմ անձնական բլոգը, թե՛ Twisted Perception ֆորումի բլոգը: Բացի դրանից, առանձին գրառման դիտման ռեժիմում ամեն գրառման վերնագրի մոտ կտեսնեք Digg-ում էջանշելու կոճակ:
Իհարկե, կոճակն ավելացնելու նախնական գաղափարին հաջորդեցին մի քանի տասնյակ «հավես չկա»-ներ ու «լավ էլի, հիմա էլի պիտի բլոգի CSS-ներն ու HTML-ները բզբզեմ»-ներ, բայց բլոգը տեխնիկապես էքսպերիմենտալ ու առաջադեմ պահելու միտքն ավելի ուժեղ դուրս եկավ: Ի՞նչ կարծիքի եք: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին:
P.S. նշեմ, որ Digg-ի կոճակի այսպիսի տեղակայման գաղափարն ու տեխնոլոգիան ամբողջությամբ սեփական քրտինքի արդյունք է. եթե հետաքրքիր է, կարող եմ տեղադրել որպես ուսուցողական նյութ:

Digg համակարգը թարմացվում է

Թեև ես ինձ չեմ համարում հասարակական էջանշման համակարգերի ակտիվ օգտագործող, չեմ կարող չնշել նրանց հարմարավետությունն ինտերնետում հետաքրքիր բաներ գտնելու ու կիսվելու հարցում: Այնպես որ, հենց ականջիս հասավ, որ Digg-ը թարմանում է, արագ բացեցի էջն ու... որոշ ժամանակ չարչարվում էի լոգին լինելու վրա: Հին տարբերակում կարելի էր լոգին լինել Facebook-ի միջոցով: Նորը թեև ակնարկում էր դրա մասին, ֆունկցիան օգտագործելու բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին, այնպես որ ստիպված էի հիշել գաղտնաբառս:
Լոգին լինելուց հետո հայտնաբերեցի, որ կայքը թեթևացել է, գեղեցկացել, բազմաթիվ հատկանիշներ փոխառելով Twitter համակարգից. այժմ կարող եք նույնիսկ հետևել առանձին մարդկանց էջանշումներին: Փաստորեն, հասարակական էջանշումը տարրեր է փոխառում միկրոբլոգգինգից: