Հետևեք մեզ Twitter-ում

  

Showing posts with label Խորհուրդներ. Show all posts
Showing posts with label Խորհուրդներ. Show all posts

Thursday, October 7, 2010

Ռոդմեն Ֆիլբրիք. «Գրելու Խորհուրդներ Ռոդից»

(վերցված է հեղինակի «Freak the Mighty» վիպակի հավելվածից)

«Երևակայությունը մկան է: Ինչքան շատ այն օգտագործես, այնքան կուժեղանա»:

Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:
Այստեղ Ռոդն իր խորհուրդներով է կիսվում բոլոր տարիքների գրողների հետ:

Tuesday, September 14, 2010

Չակ Պալանիկ, «Գրելու 13 խորհուրդներ»

Կարդալ այլ լեզուներով. [ անգլերեն]/[ ռուսերեն]

Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկը ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:
Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:
Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

Tuesday, August 24, 2010

Խորհուրդներ Blogspot-ից օգտվողներին

Երևի նկատել եք այս բլոգի ամեն գրառման տակ փոքրիկ share-կոճակները, որոնք հնարավորություն են տալիս ձեզ դուր եկած գրառումով կիսվել Twitter, Facebook, Google Buzz համակարգերում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ու հենց Blogspot-ում: Բոլոր նոր բլոգներում այս ֆունկցիան նախապես միացված է, բայց եթե դուք ձեր բլոգն ավելի շուտ եք սկսել, ու չգիտեք, թե ինչպես այն միացնել, ապա այս գրառումը ձեզ կօգնի դա անել: