Հետևեք մեզ Twitter-ում

  

Showing posts with label Երաժշտություն. Show all posts
Showing posts with label Երաժշտություն. Show all posts

Monday, November 15, 2010

iTunes 10.1 + Last.fm

Մի քանի օր առաջ թողարկվեց iTunes-ի նոր (10.1) տարբերակը, որը պարունակում էր բազմաթիվ կարևոր բագֆիքսներ: Ինչևէ, Windows-ի համար նախատեսված տարբերակից օգտվողները, այդ թվում՝ նաև ես, ունեցան բավականին լուրջ խնդիր. տարբերակը չէր աշխատում Last.fm-ի հետ: Խնդիրը, պարզվեց, փլագինի անհամատեղելիությունն էր, Last.fm-ն այն արդեն ուղղել է: Թեև փլագինի վերջին (3.0.4) տարբերակը դեռ ավտոմատ չի թարմացվում, այն կարող եք քաշել այստեղից: Լուծումը փորձարկված է ու գործում է: Բարի ունկնդրություն:

Wednesday, September 29, 2010

iTunes App Store. գրանցում առանց կրեդիտ-քարտի

Ինձ թվում է՝ ես միակը չեմ, ով զարմացած է, թե ինչու է Apple-ի iTunes Store-ը գրանցման համար կրեդիտ-քարտ պահանջում:
Իրականում iTunes Store-ի որոշ անվճար ծառայություններ գրանցում չեն պահանջում. օրինակ՝ անվճար փոդքեսթները: Բայց, օրինակ, iPhone/iPod Touch/iPad ծրագրերը, նույնիսկ անվճար, կարող եք բեռնել միայն գրանցումից հետո:
Խնդրի լուծումը հուշում է հենց Apple-ը՝ հետևյալ հոդվածում:
Իհարկե, նրանց ուսուցողական նյութի թողարկումից հետո համակարգի մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց ես կանդրադառնամ հոդվածի փոխադրության ընթացքում: Կանդրադառնամ միայն համակարգչի վրա առանց կրեդիտ-քարտի iTunes Store-ում գրանցվելուն:

Tuesday, September 28, 2010

Wine from Tears

Նոր խումբ եմ հայտնաբերել: Օ, պաթոսն ու կլիշեն կաթում են խմբի, ալբոմի ու նամանավանդ երգերի անվանումներից: Պատրաստվեք. Wine from Tears: Իհարկե, բավական է դրան ավելացնել բավականաչափ լավ կոնցեպցիա, որ կապ չի ունենա անվան հետ կապված ստերեոտիպների հետ: Բայց, դատելով ամեն ինչից, խումբը որոշել է առաջ շարժվել հայկական Sworn-ի սկզբունքով՝ նրանց համար բավական էր, որ բառերը գեղեցիկ էին նայվում ու ախորժաբեր ոգեշնչող տեսք ունեին խմբի անդամների համար:
Լավ, կլիշեն կլիշե, բայց կարելի էր գոնե պոետիկ կամ գոնե բարեհունչ տեսք տալ խմբի վերնագրին:

Tuesday, April 13, 2010

Camel


Camel-ն անգլիական ծագմամբ պրոգրեսսիվ ռոք խումբ է, որը Soft Machine, Caravan, Gong, Hatfield and the North ու National Health խմբերի հետ մեկտեղ կարևոր դեր է խաղացել Քանթենբերիի բեմի կազմավորման ու զարգացման մեջ: Ամբողջական թեման կարող եք կարդալ այստեղ:

Last.fm Recommended iTunes Podecast

songoffall's Profile Page

Եվս մեկ անգամ Last.fm-ն ինձ զարմացրեց :o այս անգամ՝ հաճելիորեն: Եթե հիշում եք, ձեր հիմնական էջում կա Free Downloads հատված, որտեղ խորհուրդ տվող երգեր են, որոնք կարելի է անվճար քաշել կայքից: Դե, ես iTunes եմ օգտագործում, որը կցված է Last.fm-ին: Այսօր ես հայտնաբերեցի Subscribe via iTunes հղում, որը հնարավորություն է տալիս iTunes-ին փոդքեսթի (հատուկ RSS-ֆիդի) տեսքով ավտոմատ քաշել այդ երգերը:
Խորհուրդ եմ տալիս փորձել. շատ հետաքրքիր ֆունկցիա է:

Ֆորումային հղումն՝ այստեղ:

Monday, October 5, 2009

The Who

Ոչ ոք չէր կարող կանխագուշակել, որ Ցինցինատիի երկուշաբթի երեկոյան համերգին նման դեպք կպատահի: "The Who" խմբի համերգի բոլոր 18,358 տոմսերը վաճառվել էին համերգից դեռ մի քանի շաբաթ առաջ, բայց դրանցից միայն 3,000-ից 4,000-ն էին կանխորոշված տեղերի համար, իսկ մնացածն այսպես կոչված «փառատոնային տոմսեր» էին՝ «ով առաջինն եկավ, նա էլ նստեց» սկզբունքով: Ունկնդիրները սկսեցին հավաքվել դեռ կեսօրին, իսկ երեկոյան ժամը 8-ին հերթն արդեն մի քանի թաղամաս էր ձգվում:
Երեկոյան մոտ ժամը 7-ին խումբն ուշացումով սկսեց սարքավորման վերջնական ստուգումները, ինչից որոշ սպասողների թվաց, թե համերգը սկսել է առանց իրենց: Մուտքերից մեկի մոտ անհանգիստ երկրպագուները մի քանի պատուհան ջարդեցին, ինչից հետո այդ մուտքի մոտ ամբոխը ձնահոսքի նման առաջ շարժվեց:
Դևիդ Հեքը պատմում է իր վերհուշները. «Ամբոխն ավելի ու ավելի էր խտանում, ու ոչ ոք չէր զիջում: Մի քանի անգամ մեզ օդ բարձրացրին ու ետ պտտեցին: Միակ բանը, որ ես կարող էի անել, կնոջս երկու ձեռքով գրկելն ու մարդկանց մեզանից հետ հրելն էր: Իսկապես, դա միակ բանն էր, որ ես կարող էի անել: Հետո կինս ասաց, որ կանգնած է ինչ-որ մեկի վրա, ու ես փորձեցի նրան ետ քաշել, որպեսզի մարդիկ կարողանան հետ դառնալ: Մենք անցանք, բայց գետնին պառկած մարդը վեր կենալ չէր կարողանում: Մեզ նրանից հեռու հրեցին, ու ժողովուրդը պարզապես անցավ նրա վրայով»:
Այդ երեկոյան տասնմեկ հոգի մահացան:
Նյու-Յորք Թայմզ

Photobucket
Շարունակությունը՝ ֆորումում:

Tuesday, September 22, 2009

Նիկ Դրեյք



Ոճ. Ակուստիկ, ֆոլկ, հեղինակային երգ

Նման է. Բերտ Ջենշ (Pentangle խմբի կիթառահարը), Էլիոթ Սմիթ, Թիմ Բաքլի

Ազդեցությունները. Anathema (վերջին շրջանում)
Շարունակությունը՝ ֆորումում: