Ինձ թվում է՝ ես միակը չեմ, ով զարմացած է, թե ինչու է Apple-ի iTunes Store-ը գրանցման համար կրեդիտ-քարտ պահանջում:
Իրականում iTunes Store-ի որոշ անվճար ծառայություններ գրանցում չեն պահանջում. օրինակ՝ անվճար փոդքեսթները: Բայց, օրինակ, iPhone/iPod Touch/iPad ծրագրերը, նույնիսկ անվճար, կարող եք բեռնել միայն գրանցումից հետո:
Խնդրի լուծումը հուշում է հենց Apple-ը՝ հետևյալ հոդվածում:
Իհարկե, նրանց ուսուցողական նյութի թողարկումից հետո համակարգի մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց ես կանդրադառնամ հոդվածի փոխադրության ընթացքում: Կանդրադառնամ միայն համակարգչի վրա առանց կրեդիտ-քարտի iTunes Store-ում գրանցվելուն: