Հետևեք մեզ Twitter-ում

  

Sunday, March 28, 2010

The Mighty

Ինչպես ասում են՝ ինտերնետում ամեն ինչ կարելի է գտնել: Այս մեկի համար առանձնապես շնորհակալ եմ: Ախր շատ լավ ֆիլմ է: Շատ բարի, գեղեցիկ: Ու շատ տխուր: Անձամբ ինձ միշտ լացացնում է, ինչքան էլ նայեմ, նամանավանդ վերջին մասը, երբ Մաքսը պատմում է, թե ինչպես է վերջացրել իր գիրքը.
Quote:
(Max) 'And then... I started connecting all these things I was thinking about. And I had a crazy thought. Since Freak showed me I could read a book, maybe I could write one, too. Then I thought to myself, "Who are you kidding, Max Kane? You got no brain." So I wrote that down. And then kept on going... until it was spring again and I reached my last page. Now, only this dumb writer could get writer's block on his last page. You see, I just didn't know how to end it.
"Yet some men say in many parts of England that King Arthur is not dead, that he shall come again, that there is written this verse upon his tomb, which lies at the bottom of the lake, "Here Lies King Arthur, Once And Future King."
Once AND future king.
Now, that could either mean that he will come again... or, I had a better idea that when someone so great once was then someone so great will always be. And by the time we get here, which I guess should be the end, you're gonna know the story of Freak the Mighty, who slayed dragons, saved maidens and walked high above the world. '
Խորհուրդ եմ տալիս բոլորին, ովքեր սիրում են բարի, մռութ ու պոետիկ ֆիլմեր: Ֆիլմի մասին թեման կարող եք գտնել այստեղ:

Wednesday, March 24, 2010

The Fountain

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»:
Ծննդոց 3:24

Ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկի
Սցենար Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ Էրիկ Վաթսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (Իքս-Մարդիկ, «Թրաձուկ» Գաղտնաբառը, Ավստրալիա)
Իզզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Մումիա)


Այս ֆիլմ-հանելուկն, իմ կարծիքով, կատարյալ է ամեն տեսանկյունից. դերասանների ընտրությունը, դերասանական խաղը, Կլինտ Մանսելի անզուգական երաժշտությունը, որն ինձ հիացրել էր դեռ Արոնոֆսկու նախորդ՝ «Ռեքվիեմ Երազի Համար» ֆիլմում, օպերատորական աշխատանքը, մոնտաժը՝ ամեն ինչ արված է վերին աստիճանի լավ: Մեծագույն շնորհակալություն Jude-ին՝ այն իմ համար ձայնագրելու համար:
Իրականում "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին աշխատանքը, երբ ֆիլմի նկարահանման իրավունքը 2002 թ. գնել էր Warner Bros ընկերությունը: Թոմի դերը պետք է իրականացներ Բրեդ Փիթը, իսկ Իզզիինը՝ Կեյտ Բլանշետը: Ճիշտն ասած, ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել Փիթին, որի միակ ինձ հայտնի արժեքավոր դերերը «Մարտական Ակումբ», «Սնեչ» ու «Աշնան Լեգենդները» ֆիլմերն են, Թոմի դերում: Դրա համար էլ ինչ-որ տեղ ուրախ եմ, որ Փիթի հետ տարաձայնություններ առաջացան ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով:
2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին նկարահանեց ու թողարկեց ֆիլմը կես բյուջեով: Համակարգչային էֆֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոֆոտոգրաֆիա: Գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը: Ֆիլմի գործողությունները կատարվում են երեք զուգահեռ իրականություններում. Իզզիի գրքի մեջ Իսպանիայի Թագուհին Կոնկիստադորին ուղարկում է Կենտրոնական Ամերիկա՝ այնտեղ Կենաց Ծառը գտնելու ու Իսպանիան այն զավթող Ինկվիզիտորից փրկելու համար: Երկրորդ իրականությունը Թոմի գլխում է. մտասևեռված ու առանձնացված ամբողջ Տիեզերքից՝ նա փորձում է մահացող Ծառը հասցնել Շիբալբա, որտեղ այն նորից կծաղկի: Երրորդ իրականությունը մեր ժամանակներում կամ մոտիկ ապագայում է. Թոմ Կլեոն՝ հանճարեղ բժիշկ, փորձում է քաղցկեղի դեղ գտնել, որպեսզի փրկի իր կնոջը՝ Իզզիին:



Ֆիլմի թեման ֆորումում թարմացվել է, ավելացվել են վերլուծություններ ու մեկնաբանություններ: Թեման կարող եք կարդալ այստեղ:

Monday, March 22, 2010

Պրոֆիլակտիկա, մաս 2

Ֆորումը թարմացվել է մինչև 3.07 տարբերակ ու գրեթե պատրաստ է օգտագործման: Դեռ պետք է լուծել լոգոյի ու նոր թեմա-նոր գրառում սեղմակների արտապատկերման հարցը: Ներողություն եմ խնդրում (ինձանից ոչ մի կերպ չկախված) ուշացման համար:
Առավել մանրամասն թարմացումներին կարող եք հետևել մեր թվիթթերում:

Thursday, March 18, 2010

Պրոֆիլակտիկա

Մարտի 19-ին (այսինքն՝ վաղը) ֆորումը հոսթինգային ընկերության կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով անհասանելի կլինի: Թե ինչքան ժամանակով՝ հոսթինգային ընկերությունը չի հայտնում: Մենք էլ ձեզ, որ սուտ չասենք: Թարմացումներին կարող եք հետևել նրանց թվիթթերով (եթե գտնեք, ինձ էլ ասեք):
Հայցում ենք ձեր ներողամտությունը՝
Օդմին:

Monday, March 15, 2010

Թարմացում - 15.03.2010

Ներողություն ենք խնդրում երկար ժամանակ լռության համար, պատճառները շատ էին (զբաղվածություն+ինտերնետի բացակայություն+բլոգգերի շարժակի կոնֆլիկտ Օպերա բրոուզերի հետ):
Ֆորումն այժմ նոր, աչքի համար ավելի հաճելի դիզայն ունի, որը քննարկվում է այստեղ: Գրանցվել, ինչպես միշտ, կարող եք՝ սովորական գրանցման ձևը լրացնելով ու հայտ ներկայացնելով այստեղ: Ներողություն ենք խնդրում գործընթացն այդքան բարդացնելու համար, պարզապես ամեն օր մի քանի տասնյակ սպամբոտեր են գրանցվում, ու բոլորին ստուգելու հնարավորություն չկա:
Իսկ այժմ՝ հետաքրքիր բաների մասին: Խոհանոց բաժնում գործում է կոկտեյլների մասին թեմա: Տուրիզմի բաժնում վերահրատարակվել է Ռայադերի «Господин Горных Дорог» ֆոտոռեպորտաժը: Կինոյի բաժնի «Խորհուրդ եմ տալիս դիտել...» թեմայում կինոսիրող ֆորումցիները խորհուրդներ են փոխանակում, թե ինչ ֆիլմեր դիտել, որոնք կարող են հետաքրքրել ոչ միայն համաֆորումակիցներին: Կարճամետրաժ ֆիլմերի գալիք «Մեկ կադր» կինոփառատոնի մասին ինֆորմացիա՝ այստեղ:
Դիզայնի բաժնում թեմա կա գեղեցիկ դիզայնով սայտերի մասին, ինչպես նաև Ռայադերի հոդվածն Էլ Գրեկոյի մասին:
Ու էլի շատ-շատ բաներ)
Շնորհակալություն հետևելու համար,
Օդմինիստրացիա: