(Braveheart-ի այս կադրին նմանեցնելու գաղափարը մի հոդվածից եմ ցրել, բայց հղումը կորցրել եմ)
Երբ Digg էջանշման համակարգի հիմնադիր Քեվին Ռոուզի թվիթթերում հայտնվեց ու հանելուկային կերպով անհետացավ մոտակա ժամանակներս Google-ի կողմից Facebook-ի մրցակից թողարկելու մասին թվիթը (Ռոուզը հետագայում նշել է, որ իրեն խնդրել են հանել թվիթը), այն բազմաթիվ բամբասանքների տեղիք տվեց: Եվ ահա՝ Facebook սոցիալական ցանցի տեխնիկական մասի նախկին ղեկավար Ադամ Դ'Անջելոն հաստատում է Quora կայքի իր բլոգային գրառման մեջ. Google-ը իսկապես աշխատում է Facebook-ի "Google Me" կոչվող մրցակցի ստեղծման ուղղությամբ: Նա նշում է «խիստ հավաստի աղբյուրից ստացած» իր ինֆորմացիան նոր ցանցի մասին.

Մեջբերում:
- Սա բամբասանք չի: Սա իրական նախագիծ է: Նրա վրա մեծ քանակությամբ մարդիկ են աշխատում:
- Նրանք հասկացան, որ Buzz-ը բավական չի, ու որ կարիք ունեն կառուցել լիարժեք, առաջնակարգ սոցիալական ցանց: Նրանք այն մոդելավորում են Facebook-ից:
- Ի տարբերություն նախորդ փորձերի (գոնե նախքան Buzz-ը), սա Google-ի համար բարձր կարևորության նախագիծ է:
- Նրանք նախատեսել էին, որ Facebook-ի աճը կդանդաղի նրա մեծանալուն զուգահեռ, ու որ չի կարողանա այդքան ուժեղ լծակ ունենալ նրանց նկատմամբ, բայց գործընթացը պարզապես կանգ չառավ, ու հիմա նրանք իսկապես վախեցած են:
Եթե չի բացառվում, որ Google Me-ն իրենից ներկայացնում է Buzz ու Orkut համակարգերի միավորում, ապա Inside Facebook կայքը պնդում է, որ Google-ն իսկապես այն «մոդելավորում է Facebook-ից»: Այսինքն, հավանական է՝ անհատական պրոֆիլներ, էփլիքեյշններ, միկրոբլոգգինգ, API ու պլատֆորմ:
Իսկ մեզ մնում է միայնս սպասել: Իհարկե, խոսքի ազատության ու անվտանգության բնագավառում Google-ի հեղինակությունը քննարկումից դուրս է, բայց Facebook-ն իր ավելի քան կես միլիարդ օգտագործողներով ավելի քան հզոր մրցակից է:
Իհարկե, մրցակցությունը կստիպի առկա սոցիալական ցանցերին զարգանալ ու փոխել օգտագործողների նկատմամբ իրենց վերաբերմունքը. որակական փոփոխություններ՝ էքսպանսիվ քաղաքականության փոխարեն, ինչպիսին վարում է Facebook-ը:
Քննարկումը ֆորումում՝ այստեղ:
Քննարկումը ֆորումում՝ այստեղ: