Հետևեք մեզ Twitter-ում

  

Tuesday, September 28, 2010

Wine from Tears

Նոր խումբ եմ հայտնաբերել: Օ, պաթոսն ու կլիշեն կաթում են խմբի, ալբոմի ու նամանավանդ երգերի անվանումներից: Պատրաստվեք. Wine from Tears: Իհարկե, բավական է դրան ավելացնել բավականաչափ լավ կոնցեպցիա, որ կապ չի ունենա անվան հետ կապված ստերեոտիպների հետ: Բայց, դատելով ամեն ինչից, խումբը որոշել է առաջ շարժվել հայկական Sworn-ի սկզբունքով՝ նրանց համար բավական էր, որ բառերը գեղեցիկ էին նայվում ու ախորժաբեր ոգեշնչող տեսք ունեին խմբի անդամների համար:
Լավ, կլիշեն կլիշե, բայց կարելի էր գոնե պոետիկ կամ գոնե բարեհունչ տեսք տալ խմբի վերնագրին:

Անցնենք առաջ, զվարճանքը դեռ նոր է սկսում: Եթե ուզենայիք պաթոսային-տառապողական անուն տալ ալբոմին, որ էլ ավելի կլիշե լիներ, քան խմբի անվանումը, ի՞նչ կընտրեիք: Ինչ-որ բան ցավի հետ կապված (ոչ, Վելվետ, փորացավի հետ չէ):
Ուրեմն խելագարվենք ցավից ու ալբոմի վերնագիրը դնենք «Խելագարի Աչքերով»: Սպասեք, բայց ախր դա հայերեն է: Պետք է թարգմանել անգլերեն: Եթե մարդ այնքան դուբ է, որ ալբոմի համար նման անվանում ընտրի, ապա լրիվ բնական է, որ նրա անգլերենն էլ պիտի նույն դուբության լինի: Չէ, ես անգլերեն չիմացող մարդկանց դեմ բան չունեմ: Բայց մարդիկ, ովքեր, անգլերեն չիմանալով հանդերձ, ձևականությանը/ստերեոտիպին/կոմմերցիային զոհ գնալով խմբի տեքստերն անգլերեն են գրում, իմ մոտ առնվազն բարկություն են առաջացնում: Արդյունքում՝ «Through the Eyes of a Mad»: Բացատրեմ. «Mad» բառն իսկապես նշանակում է խելագար, բայց կիրառվում է ՄԻԱՅՆ որպես ածական:
Երգերի վերնագրերն առանձին պատմություն են, բոլորին չեմ անդրադառնա: Ինտրոյի վերնագիրը՝ «Angels Also Die...» (նախատեսվում էր՝ «Հրեշտակները Նույնպես Մեռնում են», ստացվեց՝ «Հրեշտակները Նաև Մեռնում Են (բացի մնացած ամեն ինչից)»):
Մի երգի վերնագրի հետ համաձայն եմ՝ «Close to Katatonia»: Իսկապես, հենց այդ նույն երգն անամոթության աստիճանի հիշեցնում է Katatonia-ի «Murder»-ը: «Since I Fell...»-ում այն աստիճանի էր Saturnus-ից արված պլագիատը (արտասանողական մասերը, հենց արտասանության ձևը, նվագակցող կիթառի պարտիաները, գրոուլը, իսկ մեղեդին ու կատարումը Rain Wash Me-ից էր), որ զզվանքով անջատեցի: Մեկ ալբոմ կեղծ «Saturnus» լսելու փոխարեն կարող եմ երկու քլիքով երեք ալբոմ իսկականը լսել:
Խումբը գնահատում եմ երկու՝ հինգաստղանոց սանդղակով:
Ակնառու փաստեր.