Երևի նկատել եք այս բլոգի ամեն գրառման տակ փոքրիկ share-կոճակները, որոնք հնարավորություն են տալիս ձեզ դուր եկած գրառումով կիսվել Twitter, Facebook, Google Buzz համակարգերում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ու հենց Blogspot-ում: Բոլոր նոր բլոգներում այս ֆունկցիան նախապես միացված է, բայց եթե դուք ձեր բլոգն ավելի շուտ եք սկսել, ու չգիտեք, թե ինչպես այն միացնել, ապա այս գրառումը ձեզ կօգնի դա անել:
1. Սեղմեք ձեր բլոգի ամենավերևում գտնվող «Design» (դիզայն) հղումը.
2. Կմիանա բլոգի դիզայնի խմբագրման ռեժիմը: «Blog Posts» (բլոգային գրառումներ) հատվածի տակ կա «Edit» (խմբագրել) հղում: Սեղմեք այն.
3. Բացված պատուհանում միացրեք «Show share buttons» (ցույց տալ կիսվելու կոճակները) ֆունկցիան.
4. Սեղմեք պատուհանի ստորին հատվածի «Save» (պահպանել) կոճակը.
5. Վերադարձանք դիզայնի խմբագրման ռեժիմ: Սեղմեք վերևի ներդիրների աջում գտնվող «View Blog» (ցույց տալ բլոգը) հղումը.
6. Վուալյա, արդյունքն ակնհայտ է. ամեն գրառման տակ հայտնվել են այն Share անելու կոճակներ.
Քեզ օգնե՞ց այս խորհուրդը: Կիսվի՛ր ընկերներիդ հետ: