Մի քանի օր առաջ թողարկվեց iTunes-ի նոր (10.1) տարբերակը, որը պարունակում էր բազմաթիվ կարևոր բագֆիքսներ: Ինչևէ, Windows-ի համար նախատեսված տարբերակից օգտվողները, այդ թվում՝ նաև ես, ունեցան բավականին լուրջ խնդիր. տարբերակը չէր աշխատում Last.fm-ի հետ: Խնդիրը, պարզվեց, փլագինի անհամատեղելիությունն էր, Last.fm-ն այն արդեն ուղղել է: Թեև փլագինի վերջին (3.0.4) տարբերակը դեռ ավտոմատ չի թարմացվում, այն կարող եք քաշել այստեղից: Լուծումը փորձարկված է ու գործում է: Բարի ունկնդրություն:
"Бесконечно искаженное восприятие: отсюда, собственно, и название форума Twisted Perception".
Б. И. Погосян, "Ножницы Мойр"
Monday, November 15, 2010
iTunes 10.1 + Last.fm
Պիտակներ
iTunes,
Last.fm,
Երաժշտություն,
Թարմացումներ,
Ծրագրային Ապահովում
Thursday, October 7, 2010
Ռոդմեն Ֆիլբրիք. «Գրելու Խորհուրդներ Ռոդից»
(վերցված է հեղինակի «Freak the Mighty» վիպակի հավելվածից)
«Երևակայությունը մկան է: Ինչքան շատ այն օգտագործես, այնքան կուժեղանա»:
Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:
Այստեղ Ռոդն իր խորհուրդներով է կիսվում բոլոր տարիքների գրողների հետ:
Պիտակներ
Գրականություն,
Ինչպես գրել,
Խորհուրդներ
Monday, October 4, 2010
Mozilla Seabird. կոնցեպտուալ բջջային հեռախոս Open Web-ի համար
Առանց մեկնաբանությունների: Ափսոս, որ չի նախատեսվում մասսայական արտադրության մեջ մտցնել:
Պիտակներ
Բջջային,
Ինտերնետ,
Հետաքրքրաշարժ,
Նորություններ,
Սարքավորումներ
Wednesday, September 29, 2010
Վիրուսային ահազանգ. համակարգչային վիրուսը լցնում է կոշտ սկավառակը
Այսօր ինձ խնդրեցին օգնել մի վիրուսի հարցում, որը շատ արագ լցնում է համակարգչի կոշտ սկավառակը: Համակարգիչները դիտելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, բայց ինտերնետով փնտրելը հաստատեց, որ շատ մարդիկ են ունենում նույն խնդիրը: Ավելի ուշադրություն զննումը ցույց տվեց, որ բողոքողներից ոմանք ունեին այլ, ոչ վիրուսային խնդիրներ:
Ինձ դիմողի մոտ հավանաբար իսկապես վիրուս է, քանի որ այն միաժամանակ արտահայտվել է նույն ցանցի բոլոր համակարգիչների վրա, գործում է նույն կերպ ու ժամանակի ընթացքում:
Եթե ունեք նույն խնդիրը, կամ գիտեք լուծումը, կխնդրեի կապվել իմ հետ կամ գրել այստեղ:
Հնարավորինս շուտ կտեղադրեմ լուծումներ, թարմացումներ իրավիճակի շուրջ: Քննարկում ֆորումում՝ այստեղ:
Պիտակներ
Անվտանգություն,
Նորություններ,
Վիրուս
iTunes App Store. գրանցում առանց կրեդիտ-քարտի
Ինձ թվում է՝ ես միակը չեմ, ով զարմացած է, թե ինչու է Apple-ի iTunes Store-ը գրանցման համար կրեդիտ-քարտ պահանջում:
Իրականում iTunes Store-ի որոշ անվճար ծառայություններ գրանցում չեն պահանջում. օրինակ՝ անվճար փոդքեսթները: Բայց, օրինակ, iPhone/iPod Touch/iPad ծրագրերը, նույնիսկ անվճար, կարող եք բեռնել միայն գրանցումից հետո:
Խնդրի լուծումը հուշում է հենց Apple-ը՝ հետևյալ հոդվածում:
Իհարկե, նրանց ուսուցողական նյութի թողարկումից հետո համակարգի մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց ես կանդրադառնամ հոդվածի փոխադրության ընթացքում: Կանդրադառնամ միայն համակարգչի վրա առանց կրեդիտ-քարտի iTunes Store-ում գրանցվելուն:
Պիտակներ
iTunes,
Ապաարգելափակում,
Երաժշտություն,
Ուսուցողական
Tuesday, September 28, 2010
Wine from Tears
Նոր խումբ եմ հայտնաբերել: Օ, պաթոսն ու կլիշեն կաթում են խմբի, ալբոմի ու նամանավանդ երգերի անվանումներից: Պատրաստվեք. Wine from Tears: Իհարկե, բավական է դրան ավելացնել բավականաչափ լավ կոնցեպցիա, որ կապ չի ունենա անվան հետ կապված ստերեոտիպների հետ: Բայց, դատելով ամեն ինչից, խումբը որոշել է առաջ շարժվել հայկական Sworn-ի սկզբունքով՝ նրանց համար բավական էր, որ բառերը գեղեցիկ էին նայվում ու ախորժաբեր ոգեշնչող տեսք ունեին խմբի անդամների համար:
Լավ, կլիշեն կլիշե, բայց կարելի էր գոնե պոետիկ կամ գոնե բարեհունչ տեսք տալ խմբի վերնագրին:
Պիտակներ
Անհաջող Խմբեր,
Երաժշտություն,
Մետալ,
Պլագիատ
Sunday, September 19, 2010
Ինչպես ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը

Եթե հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը սկսեց XBox Live! ծառայությունից արգելափակել մոդավորված (փոփոխված) խաղային կցորդները: Արգելափակումը տեղի էր ունենում ծառայությանը կպնելու պահին: Ու, ինչն ավելի, քան անարդար է, արգելափակումն օգտագործողին զրկում էր կցորդի կոշտ սկավառակից օգտվելու հնարավորությունից՝ թույլ չէր տալիս տեղադրել խաղեր, պահել տեսահոլովակներ, երաժշտություն: Ինչևէ, արգելափակվում էր հենց կցորդը, խաղացողը կարող էր իր XBox Live!-ի գրանցումն օգտագործել նոր, չմոդավորված XBox 360-ի վրա:
Ըստ որոշ տվյալների, արգելափակման զոհ դարձան մինչև մեկ միլլիոն խաղացողներ:
Որոնցից մեկն էր ընկերներիցս մեկը: Երեկ նա ինձ խնդրեց ապաարգելափակել իր XBox 360-ի կոշտ սկավառակը, ինչը ես հաջողությամբ արեցի, ու որոշեցի այստեղ էլ գրել՝ միգուցե ձեզ էլ պետք գա:
Պիտակներ
Microsoft,
XBox 360,
Ապաարգելափակում,
Համակարգչային խաղեր,
Ուսուցողական
Subscribe to:
Posts (Atom)



