Հետևեք մեզ Twitter-ում

  

Thursday, August 26, 2010

Digg համակարգը թարմացվում է

Թեև ես ինձ չեմ համարում հասարակական էջանշման համակարգերի ակտիվ օգտագործող, չեմ կարող չնշել նրանց հարմարավետությունն ինտերնետում հետաքրքիր բաներ գտնելու ու կիսվելու հարցում: Այնպես որ, հենց ականջիս հասավ, որ Digg-ը թարմանում է, արագ բացեցի էջն ու... որոշ ժամանակ չարչարվում էի լոգին լինելու վրա: Հին տարբերակում կարելի էր լոգին լինել Facebook-ի միջոցով: Նորը թեև ակնարկում էր դրա մասին, ֆունկցիան օգտագործելու բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին, այնպես որ ստիպված էի հիշել գաղտնաբառս:
Լոգին լինելուց հետո հայտնաբերեցի, որ կայքը թեթևացել է, գեղեցկացել, բազմաթիվ հատկանիշներ փոխառելով Twitter համակարգից. այժմ կարող եք նույնիսկ հետևել առանձին մարդկանց էջանշումներին: Փաստորեն, հասարակական էջանշումը տարրեր է փոխառում միկրոբլոգգինգից:
Դատելով «նոր հատկանիշներ» պատուհանից, փոփոխությունները հիմնականում ուղղված են Digg-ը սոցիալական ցանցերի հատկանիշներով օժտելուն. տեսնել, թե ինչ են digg-ում մարդիկ, որոնց դուք հետևում եք, տեսնել ձեր ընկերների digg-ած ամենաակտիվ հոդվածները, ավելի է հեշտացվել էջանշման պրոցեսը, դրան զուգահեռ փորձ է արվել պահպանել դասական, «գլոբալ» տեսքը, որը հասանելի է դառնում, եթե սեղմեք «Top News» ներդիրը:
Եվս մեկ ֆունկցիա (հնում կար, թե չկար՝ չեմ կարող համոզված ասել, բայց աչքովս չի ընկել)՝ RSS-հոսքերի կցում: Փորձեցի կցել անձնական բլոգիս հոսքը, ու պրոբլեմ եղավ հոսքի հաստատման մակարդակի վրա: Մի քանի փորձից հետո որոշեցի հայտնել բագի մասին. բագի մասին հայտնելու էջը բացակայում էր:))))))) ավելին, այն առաջարկում էր «հայտնել մեզ, եթե կարծում եք, որ սա բագ է»: Իսկ հղմանը հետևելու դեպքում՝ նույն արդյունքը: Երկրորդ անգամ գործողությունը զրոյից փորձելով, ինչևէ, ամեն ինչ աշխատեց (կամ, գոնե ավելացրեց հոսքն ու խոստացավ, որ կաշխատի):
Ընդհանուր առմամբ, կայքը գեղեցկացել է, դարձել ավելի արագագործ: Իսկ բագերը, հուսով եմ, շուտով կուղղեն: Մնում է միայն մի հարց. ի՞նչ խոտ էին ծխում Digg-ականները մեկ ամիս տևած բետա-թեսթինգի ընթացքում: