Կրեատիվ բլոգ ժամանակակից գրողների մասին, ժամանակակից գրողների համար: Բավականին հետաքրքիր է ստացվել, կհետևեմ, որ հետ չմնամ գրական «պուլսից»)))
"Бесконечно искаженное восприятие: отсюда, собственно, и название форума Twisted Perception".
Б. И. Погосян, "Ножницы Мойр"
Tuesday, August 31, 2010
Բլոգի միջազգային օր. բլոգ հինգերորդ
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ
Բլոգի միջազգային օր. բլոգ չորրորդ
Ի՞նչը կարող է արցունքներ առաջացնել դիվելոփերի մոտ: Այո. միայն մեկ այլ դիվելոփերի բլոգը կարդալը:)))
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ
Բլոգի միջազգային օր. բլոգ երրորդ
Ասք Նորայր Չիլինգարյանի բլոգի մասին:
ու տենց
ու տենց
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ
Բլոգի միջազգային օր. բլոգ երկրորդ
Ու այստեղ իմ ներսի ֆեմինիստը ցնծում է: Բլոգ՝ նվիրված կանանց խնդիրներին, իրավունքների պաշտպանությանը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելուն: Օրինակ, դուք գիտեի՞ք, որ համերգի անվտանգության աշխատակիցը կարող է աղջկան անվայել առաջարկ անել տոմսի դիմաց: Կամ՝ որտեղ դիմել, եթե սեռական բռնության եք ենթարկվել:
Իսկապես պետքական ու կարևոր բլոգ... որի մասին ես չգիտեի: Իհարկե, մի մոռացեք՝ իմ կյանքում ամեն ինչից կարևոր են հոգևոր հավասարակշռությունն ու ծուլությունը:)))
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ
Բլոգի միջազգային օր. բլոգ առաջին
Այո-այո: «Քյառթու մայրիկի հարձակումը»՝ այդպես է կանադացի տնային տնտեսուհի ու մայրիկ Թենիս Միլլերի բլոգի վերնագիրը: Բլոգի, որն իր ավելի քան չորս տարի տևած կյանքի ընթացքում շահել է 2008 թվականի «Bloggies» ու 2010 թվականի «Best Canadian Blog» մրցանակները: Իսկ ինչի՞ մասին է այն: Տնային տնտեսուհին իր յուրահատուկ հումորով պատմում է, թե ինչպես է ապրում ու մեծացնում իր երեխաներին: Ոչ մի առանձնահատուկ բան, թվում է: Բայց ես կլանված կարդում էի: Ու ձեզ էլ եմ խորհուրդ տալիս:
Բլոգի մեկ այլ խիստ առանձնահատուկ կողմը նրա բրենդինգն է: Ինչ-որ տեղ՝ բրենդինգի հրաշքները: Լավ, ավելի լավ կլինի, որ նայեք ու համոզվեք ինքներդ:
Հաջողություն եմ ցանկանում «քյառթու մայրիկ» Թենիս Միլլերին, նրա նոր դպրոցական տարի սկսած երեխաներին ու զարմանալի բլոգին:
Իսկ այժմ՝ անցնենք առաջ:
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ,
Հետաքրքրաշարժ
Monday, August 30, 2010
Blog Day Armenia '2010
Գիտե՞ք՝ վաղն (օգոստոսի 31-ը) ինչ օր է. այո-այո, Բլոգի միջազգային օրը: Իսկ ի՞նչ ենք անում Բլոգի միջազգային օրը:
- Գտնում ենք հինգ նոր հետաքրքիր բլոգներ
- Տեղեկացնում եք նրանց հեղինակներին, որ պատրաստվում եք գրել իրենց բլոգի մասին
- Ձեր բլոգում մեկնաբանություններ եք գրում այդ բլոգերի մասին, չեք մոռանում նշել հղումները
- Հրատարակում եք ձեր մեկնաբանությունները 2010 թվականի օգոստոսի 31-ին՝ բլոգներում կիրառելով ArmBlogDay2010 պիտակը, միկրոբլոգինգի համակարգերում (Twitter, Armenix)` #ArmBlogDay հեշ-թեգը
Կարծես թե ոչ մի բարդ բան չկա, չէ՞:) Ես ինքս, բացի հինգ պեղած բլոգներից, կգրեմ ևս հինգ բլոգների մասին, որոնց հեղինակներն առաջինը կպատասխանեն BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջում իմ տեղադրած հայտարարությանը:
Էլի՞ ինչ-որ բան: Կարող ես Like անել BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջը, կամ կիսվել այս նորությամբ քո բլոգում/միկրոբլոգինգային համակարգում:
Պիտակներ
ArmBlogDay2010,
Բլոգգինգ,
Նորություններ
Saturday, August 28, 2010
Flickr + Twitter (մաս երկրորդ)
Նախորդ գրառման մեջ մենք խոսեցինք Flickr2Twitter ինտեգրացիայի մասին: Այժմ՝ թե ինչպես է այն աշխատում: Ցավոք, երբ դուք նոր նկար բեռնեք ձեր Flickr, այն ինքնուրույն չի հայտնվի Twitter-ում:
Ցանկացած նկար Flickr-ից Twitter ուղարկելու համար կարող եք, ինչպես արդեն նշվել է, նկարի վերևում ընտրել «Share This» -> «Blog it» -> «Twitter», եթե նկարի մեկնաբանությունը հղման հետ միասին գերազանցի Twitter-ի 140 նիշը, ապա ավտոմատ կկիրառվի հղումների կարճեցման flic.kr ծառայությունը և այլն:
Ցանկացած նկար Flickr-ից Twitter ուղարկելու համար կարող եք, ինչպես արդեն նշվել է, նկարի վերևում ընտրել «Share This» -> «Blog it» -> «Twitter», եթե նկարի մեկնաբանությունը հղման հետ միասին գերազանցի Twitter-ի 140 նիշը, ապա ավտոմատ կկիրառվի հղումների կարճեցման flic.kr ծառայությունը և այլն:
Պիտակներ
Flickr,
Twitter,
Ուսուցողական,
Սոցիալական Ցանցեր
Subscribe to:
Posts (Atom)



