Այո-այո: «Քյառթու մայրիկի հարձակումը»՝ այդպես է կանադացի տնային տնտեսուհի ու մայրիկ Թենիս Միլլերի բլոգի վերնագիրը: Բլոգի, որն իր ավելի քան չորս տարի տևած կյանքի ընթացքում շահել է 2008 թվականի «Bloggies» ու 2010 թվականի «Best Canadian Blog» մրցանակները: Իսկ ինչի՞ մասին է այն: Տնային տնտեսուհին իր յուրահատուկ հումորով պատմում է, թե ինչպես է ապրում ու մեծացնում իր երեխաներին: Ոչ մի առանձնահատուկ բան, թվում է: Բայց ես կլանված կարդում էի: Ու ձեզ էլ եմ խորհուրդ տալիս:
Բլոգի մեկ այլ խիստ առանձնահատուկ կողմը նրա բրենդինգն է: Ինչ-որ տեղ՝ բրենդինգի հրաշքները: Լավ, ավելի լավ կլինի, որ նայեք ու համոզվեք ինքներդ:
Հաջողություն եմ ցանկանում «քյառթու մայրիկ» Թենիս Միլլերին, նրա նոր դպրոցական տարի սկսած երեխաներին ու զարմանալի բլոգին:
Իսկ այժմ՝ անցնենք առաջ: