Նախորդ գրառման մեջ մենք խոսեցինք Flickr2Twitter ինտեգրացիայի մասին: Այժմ՝ թե ինչպես է այն աշխատում: Ցավոք, երբ դուք նոր նկար բեռնեք ձեր Flickr, այն ինքնուրույն չի հայտնվի Twitter-ում:
Ցանկացած նկար Flickr-ից Twitter ուղարկելու համար կարող եք, ինչպես արդեն նշվել է, նկարի վերևում ընտրել «Share This» -> «Blog it» -> «Twitter», եթե նկարի մեկնաբանությունը հղման հետ միասին գերազանցի Twitter-ի 140 նիշը, ապա ավտոմատ կկիրառվի հղումների կարճեցման flic.kr ծառայությունը և այլն:
Հուսով եմ, դուք գիտեք էլեկտրոնային փոստով Flickr նկարներ ուղարկելու ֆունկցիայի մասին (կարճ ասած, այստեղի «Upload by Email options» (էլ. փոստի միջոցով բեռնելու կարգավորումները) բաժնում գրված էլ. փոստի հասցեին ուղարկված նկարներն ավտոմատ բեռնվում են ձեր Flickr): Եթե ուշադիր լինեք, այնտեղ արդեն երեք հասցե է. առաջին հասցեի անուն + 2twitter + @photos.flickr.com: Եթե նկարով նամակն ուղարկեք այս հասցեին, ապա այն կհայտնվի թե՛ Flickr-ում, թե՛ Twitter-ում:
Չափազանց բա՞րդ է: Երրորդ գրառման մեջ ես կգրեմ կողմնակի ծրագրերի մասին, որոնք կօգնեն ձեզ ավտոմատ Flickr բեռնած նկարներն ուղարկել Twitter: