Հետևեք մեզ Twitter-ում

  

Wednesday, September 29, 2010

Վիրուսային ահազանգ. համակարգչային վիրուսը լցնում է կոշտ սկավառակը


Այսօր ինձ խնդրեցին օգնել մի վիրուսի հարցում, որը շատ արագ լցնում է համակարգչի կոշտ սկավառակը: Համակարգիչները դիտելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, բայց ինտերնետով փնտրելը հաստատեց, որ շատ մարդիկ են ունենում նույն խնդիրը: Ավելի ուշադրություն զննումը ցույց տվեց, որ բողոքողներից ոմանք ունեին այլ, ոչ վիրուսային խնդիրներ:
Ինձ դիմողի մոտ հավանաբար իսկապես վիրուս է, քանի որ այն միաժամանակ արտահայտվել է նույն ցանցի բոլոր համակարգիչների վրա, գործում է նույն կերպ ու ժամանակի ընթացքում:
Եթե ունեք նույն խնդիրը, կամ գիտեք լուծումը, կխնդրեի կապվել իմ հետ կամ գրել այստեղ:
Հնարավորինս շուտ կտեղադրեմ լուծումներ, թարմացումներ իրավիճակի շուրջ: Քննարկում ֆորումում՝ այստեղ:

iTunes App Store. գրանցում առանց կրեդիտ-քարտի

Ինձ թվում է՝ ես միակը չեմ, ով զարմացած է, թե ինչու է Apple-ի iTunes Store-ը գրանցման համար կրեդիտ-քարտ պահանջում:
Իրականում iTunes Store-ի որոշ անվճար ծառայություններ գրանցում չեն պահանջում. օրինակ՝ անվճար փոդքեսթները: Բայց, օրինակ, iPhone/iPod Touch/iPad ծրագրերը, նույնիսկ անվճար, կարող եք բեռնել միայն գրանցումից հետո:
Խնդրի լուծումը հուշում է հենց Apple-ը՝ հետևյալ հոդվածում:
Իհարկե, նրանց ուսուցողական նյութի թողարկումից հետո համակարգի մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց ես կանդրադառնամ հոդվածի փոխադրության ընթացքում: Կանդրադառնամ միայն համակարգչի վրա առանց կրեդիտ-քարտի iTunes Store-ում գրանցվելուն:

Tuesday, September 28, 2010

Wine from Tears

Նոր խումբ եմ հայտնաբերել: Օ, պաթոսն ու կլիշեն կաթում են խմբի, ալբոմի ու նամանավանդ երգերի անվանումներից: Պատրաստվեք. Wine from Tears: Իհարկե, բավական է դրան ավելացնել բավականաչափ լավ կոնցեպցիա, որ կապ չի ունենա անվան հետ կապված ստերեոտիպների հետ: Բայց, դատելով ամեն ինչից, խումբը որոշել է առաջ շարժվել հայկական Sworn-ի սկզբունքով՝ նրանց համար բավական էր, որ բառերը գեղեցիկ էին նայվում ու ախորժաբեր ոգեշնչող տեսք ունեին խմբի անդամների համար:
Լավ, կլիշեն կլիշե, բայց կարելի էր գոնե պոետիկ կամ գոնե բարեհունչ տեսք տալ խմբի վերնագրին:

Sunday, September 19, 2010

Ինչպես ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը



Եթե հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը սկսեց XBox Live! ծառայությունից արգելափակել մոդավորված (փոփոխված) խաղային կցորդները: Արգելափակումը տեղի էր ունենում ծառայությանը կպնելու պահին: Ու, ինչն ավելի, քան անարդար է, արգելափակումն օգտագործողին զրկում էր կցորդի կոշտ սկավառակից օգտվելու հնարավորությունից՝ թույլ չէր տալիս տեղադրել խաղեր, պահել տեսահոլովակներ, երաժշտություն: Ինչևէ, արգելափակվում էր հենց կցորդը, խաղացողը կարող էր իր XBox Live!-ի գրանցումն օգտագործել նոր, չմոդավորված  XBox 360-ի վրա:
Ըստ որոշ տվյալների, արգելափակման զոհ դարձան մինչև մեկ միլլիոն խաղացողներ:
Որոնցից մեկն էր ընկերներիցս մեկը: Երեկ նա ինձ խնդրեց ապաարգելափակել իր XBox 360-ի կոշտ սկավառակը, ինչը ես հաջողությամբ արեցի, ու որոշեցի այստեղ էլ գրել՝ միգուցե ձեզ էլ պետք գա:

Wednesday, September 15, 2010

Նոր Twitter

Դիմավորեք. Թվիթթերը նորանում է՝ ավելացնելով մի շարք նոր հնարավորություններ, նոր ինտերֆեյս և այլն: Եթե վախենում ես, թե Թվիթթերը պատրաստվում է նմանվել Ֆեյսբուքին, ապա սխալվում ես: Ինչևէ, տես ինքդ:


Tuesday, September 14, 2010

Չակ Պալանիկ, «Գրելու 13 խորհուրդներ»

Կարդալ այլ լեզուներով. [ անգլերեն]/[ ռուսերեն]

Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկը ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:
Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:
Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

Tuesday, September 7, 2010

HTML5-նվագարկիչ YouTube-ում

Դեռ որոշ ժամանակ առաջ ես ֆորումում գրել էի Safari-ի YouTube5 լրացման մասին, որը հնարավորություն էր տալիս YouTube-ի տեսահոլովակների ֆլեշ-նվագարկիչները փոխարինել HTML5-նվագարկչով (ինչն օգնում է խնայել համակարգչի ռեսուրսները), ինչպես նաև լրացման թերությունների մասին (մի էջի վրա ներդրված բոլոր տեսահոլովակները միաժամանակ սկսում էին բեռնվել, հենց էջը բացվում էր և այլն):
Այժմ YouTube-ը, իհարկե, beta-ի տեսքով, բայց հնարավորություն է տալիս էջերում ներդնել HTML5-նվագարկիչներ.

Այս պահի դրությամբ HTML5-նվագարկիչների աշխատանքն ապահովում են հետևյալ բրոուզերները.

Եթե ձեր բրոուզերը HTML5-նվագարկիչների աշխատանք չի ապահովում, ապա տեսահոլովակը կցուցադրվի ֆլեշ-նվագարկչով:

Նոր ավելացում հայալեզու բլոգոսֆերային

Այսպիսով, Ռուֆուսը որոշեց սկսել կինոռևյուների իր սեփական բլոգը:) բարի գալուստ ու հաջող բլոգգինգ, Հայկ:

Monday, September 6, 2010

Enclave Advanced Power Armor)))



Եթե դուք չեք հասկանում, թե այս նկարն ինչ է նշանակում, ապա պետք էլ չի))) իսկ եթե հասկանում եք, ապա ցնծացեք)))

Wednesday, September 1, 2010

Բլոգի միջազգային օր. բոնուս

Եվս մի անգամ ի մի բերենք հիշատակված բլոգները.

Դե, իսկ հիմա՝ ինչպես խոստացել էի, բոնուս:
Նախ՝ Վարդան Գրիգորյանի բլոգի մասին: Հարմար դիզայն, լավ օպտիմիզացված Wordpress ու... ցավոք, բրենդինգի գրեթե իսպառ բացակայություն:(((
Ու էլեկտրոնային երաժշտություն:) հիշեցի երիտասարդությունս, երբ մեկ այլ Գրիգորյանի (Վարազդատի) հետ պսիխոդելիկ տրանսի դիսկ էինք գնում դիսկլենդից:)) լավ ժամանակներ էին:
Ընդհանուր առմամբ, բավականին պրոֆեսսիոնալ բլոգ է: Միայն թե՝ բրենդինգի վրա պետք է աշխատել:
Իսկ այժմ՝ բլոգներ, որոնք ես կարդում եմ (պատվո հիշատակում).
  • Manana's Universe - շատ մռութ ու կրեատիվ աղջկա կատուներով լեցուն բլոգը
  • Rebecca Stackhouse Photography - իմ ամենասիրելի լուսանկարչուհին
  • The Asylum - ոմն Վահե Կուրազյանի հետաքրքիր ու մինիմալիստական բլոգ
  • Knowledge of the Red - Լևոն Մկրտչյանի բլոգը զանազան մռութ բաների մասին
  • Neil Gaiman's Journal - սիրելի գրողներիցս մեկի՝ Նիլ Գեյմանի բլոգը

Դե, բոլորին չես հիշատակի))) ում բաց թողեցի՝ ներեցեք, ընտրությունը պատահականության սկզբունքով եմ արել)))