Հետևեք մեզ Twitter-ում

  

Wednesday, September 15, 2010

Նոր Twitter

Դիմավորեք. Թվիթթերը նորանում է՝ ավելացնելով մի շարք նոր հնարավորություններ, նոր ինտերֆեյս և այլն: Եթե վախենում ես, թե Թվիթթերը պատրաստվում է նմանվել Ֆեյսբուքին, ապա սխալվում ես: Ինչևէ, տես ինքդ:


Նոր դիզայն
Այժմ @հիշատակումները, ռիթվիթները, որոնումներն ու ցուցակները կտեսնես  ժամանակագրությանդ ուղիղ վերևում: Ձախում կլինի ժամանակագրությունն առանձին, հարմարավետ տեսքով, իսկ աջում կտեսնես քեզ արդեն ծանոթ ֆունկցիաներ. ում ես վերջերս սկսել հետևել, ով է վերջերս սկսել հետևել քեզ, սիրելի թվիթերը, ինտենսիվ շոշափվող թեմաները և այլն:

Դիտիր կցված լուսանկարներն ու տեսանյութերը
Այժմ ներդրված լուսանկարներն ու տեսանյութերը հեշտությամբ կարելի է տեսնել հենց Թվիթթերում՝ Dailybooth, DeviantArt, Etsy, Flickr, Justin.TV, Kickstarter, Kiva, Photozou, Plixi, Twitgoo, TwitPic, Twitvid, USTREAM, Vimeo, Yfrog ու YouTube ծառայությունների հետ համագործակցության շնորհիվ:

Հայտնաբերիր հարակից նյութեր
Երբ սեղմես թվիթի վրա, մանրամասների վահանակը լրացուցիչ տեղեկություններ ցույց կտա հեղինակի կամ թեմայի շուրջ : Կախված թվիթի պարունակությունից, կարող ես տեսնել. @պատասխաններ, նույն հեղինակի այլ թվիթեր, քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղից է ուղարկվել գեոթեգված թվիթը, և այլն:

Մինի-պրոֆիլներ
Սեղմելով @մասնակցի անվան վրա, առանց ներկա էջը լքելու կտեսնես նրա մինի-պրոֆիլը, որը ցույց կտա ինֆորմացիա նրա մասին, ներառյալ կենսագրությունն ու վերջին թվիթները:

Ու այս ամենը՝ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում: Ես անհամբերորեն սպասում եմ: Իսկ դու՞: