Դեռ որոշ ժամանակ առաջ ես ֆորումում գրել էի Safari-ի YouTube5 լրացման մասին, որը հնարավորություն էր տալիս YouTube-ի տեսահոլովակների ֆլեշ-նվագարկիչները փոխարինել HTML5-նվագարկչով (ինչն օգնում է խնայել համակարգչի ռեսուրսները), ինչպես նաև լրացման թերությունների մասին (մի էջի վրա ներդրված բոլոր տեսահոլովակները միաժամանակ սկսում էին բեռնվել, հենց էջը բացվում էր և այլն):
Այժմ YouTube-ը, իհարկե, beta-ի տեսքով, բայց հնարավորություն է տալիս էջերում ներդնել HTML5-նվագարկիչներ.
Այս պահի դրությամբ HTML5-նվագարկիչների աշխատանքն ապահովում են հետևյալ բրոուզերները.
- Apple Safari (4-րդ տարբերակ և ավելի բարձր)
- Mozilla Firefox 4 (դեռևս բետա)
- Google Chrome
- Opera (տարբերակ 10.6 և ավելի բարձր)
- Microsoft Internet Explorer (Platform Preview 4)
- Microsoft Internet Explorer 6/7/8 (եթե տեղադրված է Google Chrome Frame)
Եթե ձեր բրոուզերը HTML5-նվագարկիչների աշխատանք չի ապահովում, ապա տեսահոլովակը կցուցադրվի ֆլեշ-նվագարկչով: