Հետևեք մեզ Twitter-ում

  

Monday, August 23, 2010

I met an Ostrich on my Safari...

Ostrich-ը ծրագիր է, որը փոխեց իմ ամբողջ Twitter-ային էքփիրիենսը: Մինչ այդ Twitter մտնելու համար երբեք ժամանակ չէր լինում, այն միջանկյալ մոդուլ էր հանդիսանում տարբեր ծառայությունների միջև (օրինակ, իմ Last.fm-ը կցված է Twitter-ին, Twitter-ը՝ Facebook-ին, ինչի շնորհիվ երբ ես Last.fm-ում երգ եմ «սիրում», այն Facebook-ում էլ է հայտնվում):
Իսկ հիմա, Ostrich-ի շնորհիվ, Twitter-ն անընդհատ ձեռքիս տակ է: Իսկ լրացուցիչ ֆունկցիաները, որ խոստացել են (ընկերների անունների ավտոլրացում, նկարների կցում, հավանաբար՝ TwitPic ծառայության միջոցով) ավելի գայթակղիչ են դարձնում հեռանկարները:
Ostrich-ը հանդիսանում է լրացում Safari բրոուզերի համար: Այն ջայլամի գլխի տեսքով կոճակ է ավելացնում Safari-ի գործիքային վահանակի վրա, որը սեղմելիս բացվում է Ostrich-ի պատուհանը.
Ինչպես տեսնում եք, այն բաղկացած է չորս ներդիրներից. ձեր ժապավենը, ձեզ ուղղված գրառումները, անձնական հաղորդագրությունը, էջանշված գրառումները: Նոր գրառում կատարելու համար բավական է սեղմել վերևի աջ անկյան (+) կոճակը: Այդ դեպքում պատուհանը հետևյալ տեսքը կստանա (հին տարբերակներում նոր գրառման համար փոքրիկ նոր պատուհան էր բացվում).
Եթե միտքը փոխել եք, ու էլ չեք ուզում գրառում կատարել, պետք է միայն սեղմել աջ անկյան (X) կոճակն, ու Ostrich-ը կվերադառնա իր նախնական տեսքին:
Մոդուլը շատ արագ է աշխատում, թեև պարունակում է որոշ բագեր (ոչ մի սարսափելի բան):