Հետևեք մեզ Twitter-ում

  

Wednesday, December 1, 2010

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Էսենջին փնտրում է Ինտերպոլը


WikiLeaks-ի կողմից 251,287 ամերիկյան դիպլոմատիկ փաստաթղթերի հրապարակումից հետո, երբ ինֆորմացիան հասանելի էր դարձել այնպիսի խոշոր ԶԼՄ-ների, ինչպեսիք են Նյու Յորք Թայմսն ու Շպիգելը, Ինտերպոլը հիմնադիր Ջուլիան Էսսենջին տեղադրել է իր փնտրվող հանցագործների ցուցակում «սեռական հանցանքների» համար, ըստ շվեդական իրավապահ մարմինների ներկայացրած օրդերի:
Թեև սա ձերբակալության միջազգային օրդեր չի, այն կարող է էքստրադիցիայի պատճառ հանդիսանալ, քանի որ որակում է անձին որպես օրենքից թաքնվող:
Էսենջը ժխտել է մեղադրանքներն ու դեռևս լռություն է պահպանում: @wikileaks թվիթթերը նույնպես լռում է: Այնպես որ, զգուշացեք, ազատամիտներ. «Big brother watches you»:

Monday, November 15, 2010

iTunes 10.1 + Last.fm

Մի քանի օր առաջ թողարկվեց iTunes-ի նոր (10.1) տարբերակը, որը պարունակում էր բազմաթիվ կարևոր բագֆիքսներ: Ինչևէ, Windows-ի համար նախատեսված տարբերակից օգտվողները, այդ թվում՝ նաև ես, ունեցան բավականին լուրջ խնդիր. տարբերակը չէր աշխատում Last.fm-ի հետ: Խնդիրը, պարզվեց, փլագինի անհամատեղելիությունն էր, Last.fm-ն այն արդեն ուղղել է: Թեև փլագինի վերջին (3.0.4) տարբերակը դեռ ավտոմատ չի թարմացվում, այն կարող եք քաշել այստեղից: Լուծումը փորձարկված է ու գործում է: Բարի ունկնդրություն:

Thursday, October 7, 2010

Ռոդմեն Ֆիլբրիք. «Գրելու Խորհուրդներ Ռոդից»

(վերցված է հեղինակի «Freak the Mighty» վիպակի հավելվածից)

«Երևակայությունը մկան է: Ինչքան շատ այն օգտագործես, այնքան կուժեղանա»:

Ռոդմեն Ֆիլբրիքը սկսել է գրել, երբ դեռ վեցերորդ դասարանում էր սովորում: Սկզբում նա իր պատմվածքները գաղտնի էր պահում, քանի որ գրելը նրան «դեմք» կամ «նորմալ» չէր թվում, բայց երբ դարձավ տասնվեց տարեկան, որոշեց մի քանի հրատարակիչների ուղարկել իր առաջին վիպակը: Վիպակը մի տղայի մասին էր, ով թաքուն հիացմունքով էր նայում իր ամենամոտիկ ընկեկերոջը՝ հանճարի, ով վերջում ողբերգականորեն մահանում է: Չնայած վիպակը մերժեցին, Ռոդը չհանձնվեց: Երբ նա քսանութ տարեկան էր, նրա գրական կարիերան առաջ շարժվեց հասուն ընթերցողի համար նախատեսված վիպակի տպագրության շնորհիվ:
Այստեղ Ռոդն իր խորհուրդներով է կիսվում բոլոր տարիքների գրողների հետ:

Monday, October 4, 2010

Mozilla Seabird. կոնցեպտուալ բջջային հեռախոս Open Web-ի համար

Առանց մեկնաբանությունների: Ափսոս, որ չի նախատեսվում մասսայական արտադրության մեջ մտցնել:

Wednesday, September 29, 2010

Վիրուսային ահազանգ. համակարգչային վիրուսը լցնում է կոշտ սկավառակը


Այսօր ինձ խնդրեցին օգնել մի վիրուսի հարցում, որը շատ արագ լցնում է համակարգչի կոշտ սկավառակը: Համակարգիչները դիտելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, բայց ինտերնետով փնտրելը հաստատեց, որ շատ մարդիկ են ունենում նույն խնդիրը: Ավելի ուշադրություն զննումը ցույց տվեց, որ բողոքողներից ոմանք ունեին այլ, ոչ վիրուսային խնդիրներ:
Ինձ դիմողի մոտ հավանաբար իսկապես վիրուս է, քանի որ այն միաժամանակ արտահայտվել է նույն ցանցի բոլոր համակարգիչների վրա, գործում է նույն կերպ ու ժամանակի ընթացքում:
Եթե ունեք նույն խնդիրը, կամ գիտեք լուծումը, կխնդրեի կապվել իմ հետ կամ գրել այստեղ:
Հնարավորինս շուտ կտեղադրեմ լուծումներ, թարմացումներ իրավիճակի շուրջ: Քննարկում ֆորումում՝ այստեղ:

iTunes App Store. գրանցում առանց կրեդիտ-քարտի

Ինձ թվում է՝ ես միակը չեմ, ով զարմացած է, թե ինչու է Apple-ի iTunes Store-ը գրանցման համար կրեդիտ-քարտ պահանջում:
Իրականում iTunes Store-ի որոշ անվճար ծառայություններ գրանցում չեն պահանջում. օրինակ՝ անվճար փոդքեսթները: Բայց, օրինակ, iPhone/iPod Touch/iPad ծրագրերը, նույնիսկ անվճար, կարող եք բեռնել միայն գրանցումից հետո:
Խնդրի լուծումը հուշում է հենց Apple-ը՝ հետևյալ հոդվածում:
Իհարկե, նրանց ուսուցողական նյութի թողարկումից հետո համակարգի մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց ես կանդրադառնամ հոդվածի փոխադրության ընթացքում: Կանդրադառնամ միայն համակարգչի վրա առանց կրեդիտ-քարտի iTunes Store-ում գրանցվելուն:

Tuesday, September 28, 2010

Wine from Tears

Նոր խումբ եմ հայտնաբերել: Օ, պաթոսն ու կլիշեն կաթում են խմբի, ալբոմի ու նամանավանդ երգերի անվանումներից: Պատրաստվեք. Wine from Tears: Իհարկե, բավական է դրան ավելացնել բավականաչափ լավ կոնցեպցիա, որ կապ չի ունենա անվան հետ կապված ստերեոտիպների հետ: Բայց, դատելով ամեն ինչից, խումբը որոշել է առաջ շարժվել հայկական Sworn-ի սկզբունքով՝ նրանց համար բավական էր, որ բառերը գեղեցիկ էին նայվում ու ախորժաբեր ոգեշնչող տեսք ունեին խմբի անդամների համար:
Լավ, կլիշեն կլիշե, բայց կարելի էր գոնե պոետիկ կամ գոնե բարեհունչ տեսք տալ խմբի վերնագրին:

Sunday, September 19, 2010

Ինչպես ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը



Եթե հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը սկսեց XBox Live! ծառայությունից արգելափակել մոդավորված (փոփոխված) խաղային կցորդները: Արգելափակումը տեղի էր ունենում ծառայությանը կպնելու պահին: Ու, ինչն ավելի, քան անարդար է, արգելափակումն օգտագործողին զրկում էր կցորդի կոշտ սկավառակից օգտվելու հնարավորությունից՝ թույլ չէր տալիս տեղադրել խաղեր, պահել տեսահոլովակներ, երաժշտություն: Ինչևէ, արգելափակվում էր հենց կցորդը, խաղացողը կարող էր իր XBox Live!-ի գրանցումն օգտագործել նոր, չմոդավորված  XBox 360-ի վրա:
Ըստ որոշ տվյալների, արգելափակման զոհ դարձան մինչև մեկ միլլիոն խաղացողներ:
Որոնցից մեկն էր ընկերներիցս մեկը: Երեկ նա ինձ խնդրեց ապաարգելափակել իր XBox 360-ի կոշտ սկավառակը, ինչը ես հաջողությամբ արեցի, ու որոշեցի այստեղ էլ գրել՝ միգուցե ձեզ էլ պետք գա:

Wednesday, September 15, 2010

Նոր Twitter

Դիմավորեք. Թվիթթերը նորանում է՝ ավելացնելով մի շարք նոր հնարավորություններ, նոր ինտերֆեյս և այլն: Եթե վախենում ես, թե Թվիթթերը պատրաստվում է նմանվել Ֆեյսբուքին, ապա սխալվում ես: Ինչևէ, տես ինքդ:


Tuesday, September 14, 2010

Չակ Պալանիկ, «Գրելու 13 խորհուրդներ»

Կարդալ այլ լեզուներով. [ անգլերեն]/[ ռուսերեն]

Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկը ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:
Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:
Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

Tuesday, September 7, 2010

HTML5-նվագարկիչ YouTube-ում

Դեռ որոշ ժամանակ առաջ ես ֆորումում գրել էի Safari-ի YouTube5 լրացման մասին, որը հնարավորություն էր տալիս YouTube-ի տեսահոլովակների ֆլեշ-նվագարկիչները փոխարինել HTML5-նվագարկչով (ինչն օգնում է խնայել համակարգչի ռեսուրսները), ինչպես նաև լրացման թերությունների մասին (մի էջի վրա ներդրված բոլոր տեսահոլովակները միաժամանակ սկսում էին բեռնվել, հենց էջը բացվում էր և այլն):
Այժմ YouTube-ը, իհարկե, beta-ի տեսքով, բայց հնարավորություն է տալիս էջերում ներդնել HTML5-նվագարկիչներ.

Այս պահի դրությամբ HTML5-նվագարկիչների աշխատանքն ապահովում են հետևյալ բրոուզերները.

Եթե ձեր բրոուզերը HTML5-նվագարկիչների աշխատանք չի ապահովում, ապա տեսահոլովակը կցուցադրվի ֆլեշ-նվագարկչով:

Նոր ավելացում հայալեզու բլոգոսֆերային

Այսպիսով, Ռուֆուսը որոշեց սկսել կինոռևյուների իր սեփական բլոգը:) բարի գալուստ ու հաջող բլոգգինգ, Հայկ:

Monday, September 6, 2010

Enclave Advanced Power Armor)))



Եթե դուք չեք հասկանում, թե այս նկարն ինչ է նշանակում, ապա պետք էլ չի))) իսկ եթե հասկանում եք, ապա ցնծացեք)))

Wednesday, September 1, 2010

Բլոգի միջազգային օր. բոնուս

Եվս մի անգամ ի մի բերենք հիշատակված բլոգները.

Դե, իսկ հիմա՝ ինչպես խոստացել էի, բոնուս:
Նախ՝ Վարդան Գրիգորյանի բլոգի մասին: Հարմար դիզայն, լավ օպտիմիզացված Wordpress ու... ցավոք, բրենդինգի գրեթե իսպառ բացակայություն:(((
Ու էլեկտրոնային երաժշտություն:) հիշեցի երիտասարդությունս, երբ մեկ այլ Գրիգորյանի (Վարազդատի) հետ պսիխոդելիկ տրանսի դիսկ էինք գնում դիսկլենդից:)) լավ ժամանակներ էին:
Ընդհանուր առմամբ, բավականին պրոֆեսսիոնալ բլոգ է: Միայն թե՝ բրենդինգի վրա պետք է աշխատել:
Իսկ այժմ՝ բլոգներ, որոնք ես կարդում եմ (պատվո հիշատակում).
  • Manana's Universe - շատ մռութ ու կրեատիվ աղջկա կատուներով լեցուն բլոգը
  • Rebecca Stackhouse Photography - իմ ամենասիրելի լուսանկարչուհին
  • The Asylum - ոմն Վահե Կուրազյանի հետաքրքիր ու մինիմալիստական բլոգ
  • Knowledge of the Red - Լևոն Մկրտչյանի բլոգը զանազան մռութ բաների մասին
  • Neil Gaiman's Journal - սիրելի գրողներիցս մեկի՝ Նիլ Գեյմանի բլոգը

Դե, բոլորին չես հիշատակի))) ում բաց թողեցի՝ ներեցեք, ընտրությունը պատահականության սկզբունքով եմ արել)))

Tuesday, August 31, 2010

Բլոգի միջազգային օր. բլոգ հինգերորդ


Կրեատիվ բլոգ ժամանակակից գրողների մասին, ժամանակակից գրողների համար: Բավականին հետաքրքիր է ստացվել, կհետևեմ, որ հետ չմնամ գրական «պուլսից»)))

Բլոգի միջազգային օր. բլոգ չորրորդ


Ի՞նչը կարող է արցունքներ առաջացնել դիվելոփերի մոտ: Այո. միայն մեկ այլ դիվելոփերի բլոգը կարդալը:)))

Բլոգի միջազգային օր. բլոգ երրորդ

Ասք Նորայր Չիլինգարյանի բլոգի մասին:
ու տենց

Բլոգի միջազգային օր. բլոգ երկրորդ


Ու այստեղ իմ ներսի ֆեմինիստը ցնծում է: Բլոգ՝ նվիրված կանանց խնդիրներին, իրավունքների պաշտպանությանը, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելուն: Օրինակ, դուք գիտեի՞ք, որ համերգի անվտանգության աշխատակիցը կարող է աղջկան անվայել առաջարկ անել տոմսի դիմաց: Կամ՝ որտեղ դիմել, եթե սեռական բռնության եք ենթարկվել:
Իսկապես պետքական ու կարևոր բլոգ... որի մասին ես չգիտեի: Իհարկե, մի մոռացեք՝ իմ կյանքում ամեն ինչից կարևոր են հոգևոր հավասարակշռությունն ու ծուլությունը:)))

Բլոգի միջազգային օր. բլոգ առաջին


Այո-այո: «Քյառթու մայրիկի հարձակումը»՝ այդպես է կանադացի տնային տնտեսուհի ու մայրիկ Թենիս Միլլերի բլոգի վերնագիրը: Բլոգի, որն իր ավելի քան չորս տարի տևած կյանքի ընթացքում շահել է 2008 թվականի «Bloggies» ու 2010 թվականի «Best Canadian Blog» մրցանակները: Իսկ ինչի՞ մասին է այն: Տնային տնտեսուհին իր յուրահատուկ հումորով պատմում է, թե ինչպես է ապրում ու մեծացնում իր երեխաներին: Ոչ մի առանձնահատուկ բան, թվում է: Բայց ես կլանված կարդում էի: Ու ձեզ էլ եմ խորհուրդ տալիս:
Բլոգի մեկ այլ խիստ առանձնահատուկ կողմը նրա բրենդինգն  է: Ինչ-որ տեղ՝ բրենդինգի հրաշքները: Լավ, ավելի լավ կլինի, որ նայեք ու համոզվեք ինքներդ:
Հաջողություն եմ ցանկանում «քյառթու մայրիկ» Թենիս Միլլերին, նրա նոր դպրոցական տարի սկսած երեխաներին ու զարմանալի բլոգին:
Իսկ այժմ՝ անցնենք առաջ:

Monday, August 30, 2010

Blog Day Armenia '2010

Գիտե՞ք՝ վաղն (օգոստոսի 31-ը) ինչ օր է. այո-այո, Բլոգի միջազգային օրը: Իսկ ի՞նչ ենք անում Բլոգի միջազգային օրը:
  1. Գտնում ենք հինգ նոր հետաքրքիր բլոգներ
  2. Տեղեկացնում եք նրանց հեղինակներին, որ պատրաստվում եք գրել իրենց բլոգի մասին
  3. Ձեր բլոգում մեկնաբանություններ եք գրում այդ բլոգերի մասին, չեք մոռանում նշել հղումները
  4. Հրատարակում եք ձեր մեկնաբանությունները 2010 թվականի օգոստոսի 31-ին՝ բլոգներում կիրառելով ArmBlogDay2010 պիտակը, միկրոբլոգինգի համակարգերում (Twitter, Armenix)` #ArmBlogDay հեշ-թեգը
Կարծես թե ոչ մի բարդ բան չկա, չէ՞:) Ես ինքս, բացի հինգ պեղած բլոգներից, կգրեմ ևս հինգ բլոգների մասին, որոնց հեղինակներն առաջինը կպատասխանեն BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջում իմ տեղադրած հայտարարությանը:
Էլի՞ ինչ-որ բան: Կարող ես Like անել BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջը, կամ կիսվել այս նորությամբ քո բլոգում/միկրոբլոգինգային համակարգում: