Հետևեք մեզ Twitter-ում

  

Monday, August 30, 2010

Blog Day Armenia '2010

Գիտե՞ք՝ վաղն (օգոստոսի 31-ը) ինչ օր է. այո-այո, Բլոգի միջազգային օրը: Իսկ ի՞նչ ենք անում Բլոգի միջազգային օրը:
  1. Գտնում ենք հինգ նոր հետաքրքիր բլոգներ
  2. Տեղեկացնում եք նրանց հեղինակներին, որ պատրաստվում եք գրել իրենց բլոգի մասին
  3. Ձեր բլոգում մեկնաբանություններ եք գրում այդ բլոգերի մասին, չեք մոռանում նշել հղումները
  4. Հրատարակում եք ձեր մեկնաբանությունները 2010 թվականի օգոստոսի 31-ին՝ բլոգներում կիրառելով ArmBlogDay2010 պիտակը, միկրոբլոգինգի համակարգերում (Twitter, Armenix)` #ArmBlogDay հեշ-թեգը
Կարծես թե ոչ մի բարդ բան չկա, չէ՞:) Ես ինքս, բացի հինգ պեղած բլոգներից, կգրեմ ևս հինգ բլոգների մասին, որոնց հեղինակներն առաջինը կպատասխանեն BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջում իմ տեղադրած հայտարարությանը:
Էլի՞ ինչ-որ բան: Կարող ես Like անել BLOG DAY, Armenia Ֆեյսբուքի էջը, կամ կիսվել այս նորությամբ քո բլոգում/միկրոբլոգինգային համակարգում:

Saturday, August 28, 2010

Flickr + Twitter (մաս երկրորդ)

Նախորդ գրառման մեջ մենք խոսեցինք Flickr2Twitter ինտեգրացիայի մասին: Այժմ՝ թե ինչպես է այն աշխատում: Ցավոք, երբ դուք նոր նկար բեռնեք ձեր Flickr, այն ինքնուրույն չի հայտնվի Twitter-ում:
Ցանկացած նկար Flickr-ից Twitter ուղարկելու համար կարող եք, ինչպես արդեն նշվել է, նկարի վերևում ընտրել «Share This» -> «Blog it» -> «Twitter», եթե նկարի մեկնաբանությունը հղման հետ միասին գերազանցի Twitter-ի 140 նիշը, ապա ավտոմատ կկիրառվի հղումների կարճեցման flic.kr ծառայությունը և այլն:

Friday, August 27, 2010

Flickr + Twitter (մաս առաջին)

Flickr-ը սոցիալական ֆոտո-ծառայություն է, նախատեսված ինչպես մասնագետ լուսանկարիչների, այնպես էլ պարզապես ընտանեկան ու այլ լուսանկարներ պահելու, share անելու համար: Այն հանդիսանում է Yahoo Photos ծառայության էվոլյուցիայի արդյունք: Գործում է ինչպես անվճար (ամսեկան 100Mb լուսանկարներ+2 տեսահոլովակ), այնպես էլ վճարովի (առանց սահմանափակումների) հիմունքներով: Ծառայությունից ես օգտվում եմ նրա ծագման պահին (երբ Yahoo Photos-ը դադարեցրեց իր գործունեությունը, ես ավտոմատ տեղափոխվեցի Flickr):
Flickr-իս խոզանոցը մաքրելուց ու կարգի բերելուց հետո մտքեր առաջացան՝ ինչպես այն կցել Twitter-իս (Ostrich-ի շնորհիվ այն դառել է իմ «գործողությունների հենակետ»): Մտքովս անցավ, որ նույնը կարող է ձեզ էլ պետք եկած լինի, որոշեցի գրել այստեղ:

Thursday, August 26, 2010

Digg համակարգից օգտվողների համար

Digg համակարգից օգտվող ընթերցողները կարող են ինձ գտնել իմ էջում, որին կցված են թե՛ իմ անձնական բլոգը, թե՛ Twisted Perception ֆորումի բլոգը: Բացի դրանից, առանձին գրառման դիտման ռեժիմում ամեն գրառման վերնագրի մոտ կտեսնեք Digg-ում էջանշելու կոճակ:
Իհարկե, կոճակն ավելացնելու նախնական գաղափարին հաջորդեցին մի քանի տասնյակ «հավես չկա»-ներ ու «լավ էլի, հիմա էլի պիտի բլոգի CSS-ներն ու HTML-ները բզբզեմ»-ներ, բայց բլոգը տեխնիկապես էքսպերիմենտալ ու առաջադեմ պահելու միտքն ավելի ուժեղ դուրս եկավ: Ի՞նչ կարծիքի եք: Սպասում եմ ձեր մեկնաբանություններին:
P.S. նշեմ, որ Digg-ի կոճակի այսպիսի տեղակայման գաղափարն ու տեխնոլոգիան ամբողջությամբ սեփական քրտինքի արդյունք է. եթե հետաքրքիր է, կարող եմ տեղադրել որպես ուսուցողական նյութ:

Digg համակարգը թարմացվում է

Թեև ես ինձ չեմ համարում հասարակական էջանշման համակարգերի ակտիվ օգտագործող, չեմ կարող չնշել նրանց հարմարավետությունն ինտերնետում հետաքրքիր բաներ գտնելու ու կիսվելու հարցում: Այնպես որ, հենց ականջիս հասավ, որ Digg-ը թարմանում է, արագ բացեցի էջն ու... որոշ ժամանակ չարչարվում էի լոգին լինելու վրա: Հին տարբերակում կարելի էր լոգին լինել Facebook-ի միջոցով: Նորը թեև ակնարկում էր դրա մասին, ֆունկցիան օգտագործելու բոլոր փորձերն անհաջողությամբ պսակվեցին, այնպես որ ստիպված էի հիշել գաղտնաբառս:
Լոգին լինելուց հետո հայտնաբերեցի, որ կայքը թեթևացել է, գեղեցկացել, բազմաթիվ հատկանիշներ փոխառելով Twitter համակարգից. այժմ կարող եք նույնիսկ հետևել առանձին մարդկանց էջանշումներին: Փաստորեն, հասարակական էջանշումը տարրեր է փոխառում միկրոբլոգգինգից:

Wednesday, August 25, 2010

Էլի Ostrich-ի մասին

Այս տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես նկարներ կցել ձեր թվիթներին (ավելացվել է ամենաթարմ՝ 0.3 տարբերակում, որի հպարտ բետա-թեսթերներից մեկն էի ես).

Tuesday, August 24, 2010

Խորհուրդներ Blogspot-ից օգտվողներին

Երևի նկատել եք այս բլոգի ամեն գրառման տակ փոքրիկ share-կոճակները, որոնք հնարավորություն են տալիս ձեզ դուր եկած գրառումով կիսվել Twitter, Facebook, Google Buzz համակարգերում, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ու հենց Blogspot-ում: Բոլոր նոր բլոգներում այս ֆունկցիան նախապես միացված է, բայց եթե դուք ձեր բլոգն ավելի շուտ եք սկսել, ու չգիտեք, թե ինչպես այն միացնել, ապա այս գրառումը ձեզ կօգնի դա անել: