Հետևեք մեզ Twitter-ում

  

Tuesday, August 24, 2010

Blizzard-ը սկսում է աշխատանքը StarCraft II: Heart of the Swarm-ի վրա


Տաք-տաք նորություններ.
StarCraft II: Wings of Liberty-ն արդեն խանութներում, MTV Multiplayer Blog-ի Ռաս Ֆրուշտիքը որոշեց, որ կատարյալ ժամանակն է «տժժացնել» Blizzard-ին եռագրության երկրորդ խաղի՝ StarCraft II: Heart of the Swarm-ի կարգավիճակի կապակցությամբ:

Blizzard-ի Ռոբ Պարդոյի հետ զրուցելիս, Ֆրուշտիքը տվեց կարևոր մի հարց (որի պատասխանն անձամբ իմ համար ի սկզբանե պարզ էր). Heart of the Swarm-ը սի՞քուել է լինելու, թե՞ լրացում: Փաստորեն, թե՛ մեկը, թե՛ մյուսը:



Ըստ Պարդոյի, «Սինգլ-փլեերի տեսանկյունից, լինելու է սիքուելների տպավորություն: Բովանդակության խելքին մոտ քանակ է լինելու»:

«Մուլտիփլեերն ավելի նման է լինելու լրացման: Մենք չենք տրամադրելու լրիվ նոր ռասսաներ: Իհարկե, ավելացումներ որոշակիորեն լինելու են, բայց զգացողություն է լինելու, որ գործ ունեք լրացման հետ»:

Եթե վերհիշենք, տասնամյակից ավել սպասումից հետո Blizzard-ը որոշել է StarCraft 2-ը մեզ հրամեցնել երեք դելիկատեսային կտորների տեսքով՝ ի դեմս երեք ռասսաների կամպանիաների. արդեն թողարկված «Wings of Liberty»-ն՝ տերրանների, «Heart of the Swarm»-ը՝ զերգերի, ու կուլմինացիոն «Legacy of the Void»-ը՝ պրոտոսսների համար:

«Ջիմ Ռեյնորով խաղալիս, որը վարձկան է, ապրում է ռազմական կրեյսերի վրա, մեծ անձնակազմ ունի ու այլ նման բաներ... Տերրանների կամպանիայի համար դա շատ խելքին մոտ է: Բայց դժվար է պատկերացնել նույն կերպ արվող զերգերի կամպանիա, կամ, նմանապես, պրոտոսսների»:

Պարդո, տուտուզիկ մի խաղացրու.  նախապես հայտարարվել, ես կասեի՝ գովազդվել էր երեք սինգլ-փլեերների տարբերությունը: Կարծում եմ՝ երեք գեյմփլեյներն էլ արդեն որոշված էին դեռ «Wings of Liberty»-ի մշակման ընթացքում: Իհարկե, եթե Blizzard-ը հանկարծ թողարկի «Heart of the Swarm», որտեղ Կերրիգանն ու իր ամբողջ գազանանոցը ճանապարհորդում են Հիպերիոնով ու տարբեր միսիաներ են կատարում, ես այն պարզապես չեմ խաղա:

«Որոշ բաներ մենք շատ տարբեր կերպ ենք անելու»,- շարունակեց Պարդոն,-«Հիմնված հենց ռասսաների վրա: Մենք ուզում ենք ամեն ռասսայի հետ կապված վերապրումները հավատարիմ պահել ռասսային ու հետաքրքրիր դարձնել»: Նա շարունակեց՝ ասելով, որ խաղացողներն, ինչևէ, սինգլ-փլեերից կարող են սպասել միսսիաների ճյուղավորվող կառուցվածք:

Լավ, իսկ ե՞րբ:

«Հիմա, երբ մենք թողարկել ենք [«Wings of Liberty»-ն], մենք արդեն լրջորեն զբաղվում ենք [«Heart of the Swarm»-ի] մշակմամբ: Մենք միշտ լիքը գաղափարներ ունենք, ու որոշ դիզայներական աշխատանք արդեն իրականացվել է, բայց ծանր դիզայնն ու ծրագրավորումը դեռ նոր են սկսում: Շատ վաղ է գնահատել, բայց հենց հնարավորություն լինի դրանք ավարտին հասցնել, մենք մեծ հաճույքով կուզեինք դա անել»:

Ինչևէ, սպասել «Heart of the Swarm»-ի թողարկմանը 2011-ին դժվար թե ճիշտ լինի. դա չափազանց ագրեսսիվ կլիներ, քանի որ մյուս տարի թողարկվում է (հուսանք ու աղոթենք) Diablo 3-ը: